Բաժիններ՝

Հայ միգրանտների համար ի՞նչ արտոնյալ պայմաններ է առաջարկել ռուսական կողմը. NEWS.am

Միգրացիոն հարցերով հայ-ռուսական համատեղ խմբի հերթական չորրորդ նիստի ժամանակ ռուսական կողմը ներկայացրել է երկու համաձայնագիր, որով Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստան մեկնող քաղաքացիները հաշվառվելու են ոչ թե 7, այլ 30 օրվա ընթացքում, բացի դրանից հանվելու է Հայաստանի հանրապետության քաղաքացիների աշխատանք կատարելու իրավունքի քվեարկությունը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը:

«Ռուսական կողմից մեզ մի քանի փաստաթղթեր ներկայացվեցին: Մի փաստաթուղթը հնարավորություն է տալիս Հայաստանի քաղաքացիներին Ռուսաստանի Դաշնությունում հաշվառվել ոչ թե յոթ օրվա, այլ երեսուն օրվա ընթացքում: Այս ընթացքում քաղաքացիները կարող են իրենց այլ խնդիրներով զբաղվել: Մյուս համաձայնագիրը վերաբերվում է Ռուսաստանի աշխատաշուկայում առանց քվեարկության Հայաստանի Հանրապետության քաղաքացիների աշխատանք կատարելու իրավունքի: Հիմա գիտեք՝ յուրաքանչյուր քաղաքացի մինչեւ աշխատանք կատարելը, պետք է դիմի, բազմաթիվ փաստաթղթեր ներկայացնի, պետական տուրք վճարի, ստանա թույլտվություն, կամ նույնիսկ չանցնի: Հիմա այս ամեն ինչը հանվում է: Երրորդ համաձայնագիրը միջգերատեսչական էր, սակայն որոշվեց, որ դա դառնա միջկառավարական: Սա է քննարկվել միգրացիոն հարցերով հայ-ռուսական համատեղ աշխատանքներով 4-րդ նիստին»,- ասաց նա:

Եգանյանը կտրականապես հերքեց մամուլում տարածված տեղեկությունները, թե ռուսական կողմը՝ ի դեմս Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկիի, Հայաստանին առաջարկում է համաձայնագրեր, որոնք վերաբերվում են երկքաղաքացիությանն ու զորակոչին:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս