
Կալանավորվել է Գյումրիում աղմկահարույց ու 3 զոհերով ավտովթարի հիմնական կասկածյալ դիսկոտեկի տնօրենը. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ մայիսի 27-ին, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Աղասի Իսահակյանը միջնորդությամբ դիմել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանք կիրառի Գյումրի քաղաքի Աղյուսի փողոցի բնակիչ 24-ամյա Հովհաննես Ալեքսանյանի նկատմամբ:
Դատավոր Մարտին Սարոյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով բավարարեց քննիչի միջնորդությունը:
Մանրամասներն՝ այստեղ