«Ճակատագիրը ո՞րն ա, ամեն մեկը մի հատ պարան պետք ա գտնի ու կախվի էլի»,- նշեց, ժամանակակից քաղաքական լեզվով ասած, «աշխարհի վրա դառնացած» գրավաճառը:
Ամուսինս՝ Էդգարը, 33 տարեկան է: Նա հիմա ծանր վիճակում է և ամեն օրվա հետ ավելի է վատանում: Հասկանո՞ւմ եք, մենք չգիտենք` ո՞ւմ դիմենք, ի՞նչ անենք, որ նրա կյանքը փրկենք:
Մարտի 23-ին, ժամը 12.48-ին տեղեկատվություն է ստացվել, որ Նոր Նորքի 4-րդ զանգվածի Բակունցի 1-ին նրբանցքում` սպորտդպրոցում, շինարարական աշխատանքներ իրականացնելիս, 1962 թ. ծնված Ն. Մանուկյանն ընկել է մոտ 3 մետր բարձրությունից:
Էլմիրա Խ.-ից վրեժխնդիր լինելու շարժառիթով 2012թ. ապրիլից մինչև հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում հրկիզման եղանակով պարբերաբար վնասել է Էլմիրա Խ.-ի, ինչպես նաև նրա դստեր գույքը:
«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ին պատկանող բանկոմատի դրամարկղի հափշտակության հասարակական հնչեղություն ստացած գործը կքննվի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարտին Սարոյանի նախագահությամբ:
Մարտի 23-ին, ժամը 11.20-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 10.30-ի սահմաններում տեղի ունեցած քամու հետևանքով Սյունիքի մարզի Սպանդարյան գյուղում վնասվել է 10 տան և 4 անասնագոմի տանիք:
Արմեն Ա.-ն գտնվում է նշված բուժհիմնարկում՝ ոստիկանական վերակարգի հսկողության տակ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Հարությունյանին՝ ծննդյան 65-րդ տարեդարձի առթիվ:
ՀՀ Ազգային ժողովի մոտ հրազենից վիրավորված և հիվանդանոց տեղափոխված Մասիսի բնակիչ 25-ամյա Վրեժ Վանիկի Գալստյանին առաջիկա ժամերին կայցելի հոգեբույժ, կանցկացվի համապատասխան քննություն` պարզելու տուժածի հոգեկան առողջական վիճակը:
Մարտի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Մյասնիկյան 1-ին շենքի բնակիչ, 27-ամյա Արսեն Հարությունյանը, վարելով Mercedes ML մակնիշի 09 MM 010 համարանիշի ավտոմեքենան, Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի և Մյասնիկյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Վանաձոր քաղաքի բնակիչներ, 43-ամյա Ժենյա Բարսեղյանին, 13-ամյա Մարիամ Բարսեղյանին և 13-ամյա Անահիտ Խառատյանին։
Նա վիրավորվել է ԱԺ շենքի գլխավոր մուտքի առաջին աստիճանահարթակում: Նշված տարածքում հայտնվելու համար կա երկու տարբերակ՝ կամ պետք է աննկատ անցնել՝ խույս տալով հսկողություն իրականացնողների ուշադրությունից, կամ՝ մուտք գործել անցագրով:
Ալեն Մանուկյանը 2012թ. նոյեմբերի 10-ին «Օդնոկլասսնիկի» սոցիալական կայքի միջոցով ծանոթացել է Էջմիածին քաղաքի բնակչուհի Սրբուհի Իսախանյանի հետ և խարդախությամբ նրանից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ ներկայացել է որպես ԱՄՆ-ում բնակվող մեծահարուստ գործարար:
Ս. Ափոյանին մեղադրանք է առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առաձնապես խոշոր չափերով խարդախություն, և 325-րդ հոդվածի առաջին մասով՝ փաստաթղթեր կեղծելը:
«Բնակիչները պատմել են, որ Վրեժի մոտ պարբերաբար նոպաներ են լինում, օրինակ` նոպաներից մեկի ժամանակ երիտասարդը կացինով նստել էր տանը, բարձր երաժշտություն էր միացել, նրան հիվանդանոց տեղափոխեցին ոստիկանների օգնությամբ»:
Վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոց:
Հայաստանում մարդիկ շատ ավելի գոհ են իրենց կյանքից, քան Եվրոպական հարևանության և գործընկերության մյուս 6 երկրներում։
Հետևելով Google-ի օրինակին՝ Microsoft ընկերությունը նույնպես որոշել է բացահայտել, թե հատուկ ծառայություններն ու ոստիկանությունը քանի անգամ են դիմել իրենց՝ օգտատերերի վերաբերյալ տվյալներ ստանալու նպատակով։
73-ամյա Արաքսյա Ավետիսյանի աղջիկը թողել է իր 5 անչափահաս երեխաներին ծեր ու հաշմանդամ մոր հույսին ու հեռացել, ապա ստեղծել նոր ընտանիք՝ վերջնականապես կտրելով կապը ծեր մոր ու անչափահաս երեխաների հետ:
«Ձեր ծրագրերը մշակելուց և խոստումներ տալուց առաջ հիշեք նաև իմ մասին: Մայիսի 5-ին ես նույնպես գնալու եմ ընտրության, որովհետև ուզում եմ, որ Երևանը դառնա նաև իմ քաղաքը: Ես ոչ միայն արժանի եմ դրան, այլև դրա իրավունքն ունեմ: Ի վերջո, այն միջավայրը, որը հարմար է հաշմանդամություն ունեցող մարդուն, հարմար է բոլորին»:
Վիրահատության ամբողջ ընթացքում մենք գտնվում էինք թիվ 1 համալսարանական հիվանդանոցում, որտեղ հրազենային վնասվածքներով տեղափոխել էին Վ. Գալստյանին, սակայն նրա հարազատներից որևէ մեկն այդպես էլ նրան տեսակցելու չեկավ:
Այսօր ցերեկը Ազատության հրապարակում մի տղամարդ կորցրել էր գիտակցությունն ու ընկեր էր գետնին: Այդ պահին Ազատության հրապարակում նրա կողքին գտնվող քաղաքացիները 168.am-ի հետ զրույցում ասացին, թե տղամարդը գտնվել է ոչ սթափ վիճակում:
Մարտի 23-ի գիշերը, 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-ի օրվա երկրորդ կեսին արևմտյան շրջաններում, 24-ի գիշերը շրջանների զգալի մասում, 24-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն, հովիտներում և նախալեռներում` անձրև:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր «Հարսնաքարի» գործով դատական նիստի ընթացքում հարցաքննվեց մեղադրյալ, «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մատուցող Դավիթ Ադամյանը: Հաշվի առնելով, որ նա նախաքննության ընթացքում հայտնել էր որոշակի տեղեկություններ, որոնց մասին դատաքննության ընթացքում չէր ասել, դատարանը հրապարակեց նրա նախաքննական ցուցմունքները: Նախաքննության ընթացքում Դավիթ Ադամյանը հայտնել էր, թե տեսել է՝ ինչպես է տեղի ունեցել վիճաբանությունը. «Երբ դուրս […]
Քիչ առաջ թիվ 1 համալսարանական հիվանդանոցում ավարտվեց այսօր ԱԺ ներխուժած և հրազենային վնասված ստացած քաղաքացու՝ Վրեժ Գալստյանի վիրահատությունը:
Օպերատիվ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱԺ տարածք ապօրինի մուտք գործած անձը` Վ.Գալստյանը, Մասիս քաղաքի բնակիչ է` 1988 թվականի ծնված։ Նախնական տեղեկություններով` նա նախկինում երկու անգամ դատապարտվել է։
Դավիթ Ադամյանի խոսքով՝ իրենք դուրս են եկել համալիրից, և Վահե Ավետյանը սկսել է հայհոյել իր ընտանիքին, ինքն էլ մեկ անգամ հարվածել է նրան. Դրանից հետո մոտեցել են անվտանգության աշխատակիցներ Նորայր Հայրապետյանն ու Գարիկ Մարգարյանը:
ԱԺ-ում այսօր տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկված միջոցառումների ընթացքում պարզվել են դեպքի մանրամասները և ԱԺ վարչական շենք մուտք գործելու փորձ կատարած անձի ինքնություն:
Ինչպես քիչ առաջ լրագրողներին հայտնեց հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը, վիրահատություն՝ որպես այդպիսին, չի կատարվի, քանի որ փամփուշտը չի մնացել մարմնում։ Այս պահին բժիշկները իրականացնում են վերքի առաջնային մշակում։
Գործի քննությունը իրականացնում է Ազգային անվտանգության ծառայությունը:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց «Հարսնաքարի» գործով դատական նիստը։