Բաժիններ՝

Ուկրաինայում hակամարտnւթյան ավարտը հնարավոր չէ առանց Ռուսաստանին զիջումների. Մասկ

Ուկրաինայում հակամարտությունը չի ավարտվի առանց Ռուսաստանին զիջումների: Այդպիսի կարծիք է հայտնել ամերիկյան ձեռնարկատեր Իլոն Մասկը The Economist ամսագրին տված հարցազրույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Կա անհիմն լավատեսություն այն մասին, որ Ռուսաստանը ամբողջությամբ դուրս կբերի իր զորքերը և այլն, բայց դա անիրատեսական է: Ես կարծում եմ, որ մենք պետք է պրագմատիկ նայենք իրավիճակին: Ինձ բավականին ուժեղ նյարդայնացնում են այդ նրբագեղ դիվանագետները, որոնք յոթ ուտեստից բաղկացած ընթրիք են ուտում նորաձև վայրերում, մինչդեռ մարդիկ մահանում են առաջնագծում, և որոնք խոսում են այն մասին, որ Ռուսաստանը պետք է դուրս բերի զորքերը: Բայց նա չի հանի զորքերը։ Ռուսաստանը հետ չի կանգնի», – ասել է Մասկը։

Նա հիշեցրել է, որ արդեն երկար ժամանակ հանդես է գալիս հանուն խաղաղության։

«Մի քանի տարի առաջ ես գրառում էի հրապարակել այն մասին, որ իրականում պետք է գնալ զիջումների Ռուսաստանին։ Ոչ որովհետև ես պրոռուսական դիրք եմ գրավում, ես պարզապես պրագմատիկ եմ նայում իրերին։ Կամ մարդիկ տարիներ շարունակ կմահանան, և ոչինչ ձեռք չի բերվի։ Հենց դա էլ տեղի ունեցավ»,- վստահ է Մասկը։

«Ուկրաինան հետ չի վերադարձնի այդ տարածքները, դա տեղի չի ունենա», – հավելել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031