Բաժիններ՝

«Վարդան Պետրոսյանը Հովհաննես Մանուկյանին դժգոհություն չի հայտնել որևէ քրեակատարողական հիմնարկից»

Newsbook.am-ի հետ զրույցում Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն ասել էր, որ Վարդան Պետրոսյանը դիմել է ՀՀ արդարադատության նախարարին` իրեն «Նուբարաշեն» ՔԿՀ-ից դարձյալ «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխելու խնդրանքով:

168.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ արդարադատության նախարարին՝ հետաքրքրվելով՝ արդյոք նա քննարկե՞լ է Վ. Պետրոսյանի խնդրանքը և պատրաստվո՞ւմ է բավարարել այն: Ի պատասխան մեր հարցման՝ ՀՀ արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը հայտնել է. «ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հետ հանդիպման ընթացքում Վարդան Պետրոսյանը դժգոհություն չի հայտնել որևէ քրեակատարողական հիմնարկից՝ նշելով, որ թե՛ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» և թե՛«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներում իրեն շատ լավ են վերաբերվել: Տեղափոխման վերաբերյալ խնդրանք չի եղել»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս