Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին՝ նշանակելով նոր դեսպան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել Թուրքիայում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Ռաշադ Մամեդովին զբաղեցրած պաշտոնից հետ կանչելու մասին։
Այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։ Ադրբեջանի նախագահի մեկ այլ հրամանագրով Մամեդովը նշանակվել է Ուզբեկստանում Ադրբեջանի դեսպան։
Մեկ այլ հրամանագրով էլ Թուրքիայում Ադրբեջանի դեսպան է նշանակվել Ռաշադ Ասլանովը։

