Իրաքը հերքել է Իրանին ԱՄՆ-ի կողմից հրադադարի առաջարկ փոխանցելու մասին տեղեկությունները

Իրաքի իշխանությունները հերքել են այն տեղեկությունները, որ վարչապետ Ալի Ֆալեհ ալ-Զայիդին հուլիսի 23-ին Թեհրան կատարած այցի ժամանակ Իսլամական Հանրապետության ղեկավարությանը փոխանցել է ԱՄՆ-ի կողմից հրադադարի առաջարկը, որը, ենթադրաբար, մերժվել է Իրանի իշխանությունների կողմից: Այս մասին ասվում է Իրաքի վարչապետի մամուլի ծառայության հատուկ հայտարարության մեջ։

«2026 թ. հուլիսի 23-ին The New York Times-ում հրապարակված հոդվածի առնչությամբ վարչապետի մամուլի ծառայությունը հաստատում է, որ դրանում ներկայացված պնդումներն անհիմն  են և իրականությանը չեն համապատասխանում», – հայտարարությունից հատված է մեջբերում իրաքյան INA գործակալությունը

Նշվում է, որ վարչապետի գրասենյակը կոչ է անում լրատվամիջոցներին «ճշգրիտ լինել, հիմնվել պաշտոնական աղբյուրների վրա և չտարածել չհաստատված կամ անհայտ աղբյուրներին վերագրվող տեղեկատվություն»:

Ավելի վաղ The New York Times-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Թեհրանը մերժել է Վաշինգտոնի կողմից Իրաքի վարչապետի միջոցով փոխանցված հրադադարի առաջարկը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031