Բաժիններ՝

ՍԴ նիստը կշարունակվի երկուշաբթի օրը

Սահմանադրական դատարանում կուտակայինի հարցի քննարկան ժամանակ դիմող կողմի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը պատասխանող ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանից հետաքրքրվեց, թե ում անունից են ընդունել այս օրենքը, չէ՞ որ ժողովուրդն է իշխանության իրացնողը, իսկ ժողովոդը մեծ մասամբ դեմ է կուտակայինին: Հ. Հակոբյանը նշեց, որ եթե հանրաքվե անենք՝ համաձա՞յն եք բարձր կենսաթոշակ ստանալ, պատասխանը կլինի՝ այո, բայց վճարներ անելու հարցով հանրաքվեի արդյունքը բացասական կլինի: Ըստ նրա՝ պետության իրավասությունն է քաղաքացիներին ապահովել արժանապատիվ թոշակով և պետությունն այս լուծումն է գտել:

Աշխատանքային օրվա ավարտին ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը նշեց, որ կառավարության անդամներին լսելու հնարավորություն չունեցան, և գործի դատաքննությունը կշարունակվի երկուշաբթի ժամը 10:00-ին, երբ պարզաբանումներ կտան ԿԲ և կառավարության անդամները, ապա կողմերը հանդես կգան եզրափակիչ ելույթներով և դատարանը կգնա խորհրդակցական սենյակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս