Բաժիններ՝

Հնարավոր է`Վանաձոր քաղաքում շների վնասազերծումն իրականացվի նաև օրը ցերեկով

asparez.am-ը գրում է. Ասում են՝ շունը մարդու բարեկամն է, սակայն, ցավոք, բոլոր շները չէ, որ իրենց սիրող ու խնամող տեր ունեն: Եւ պատճառներից մեկն էլ հենց դա է, որ բոլորիս բակերում, աշխատավայրի շրջակայքում, աղբավայրերին մոտ եւ, ընդհանրապես, գրեթե ամենուր կարող ես հանդիպել թափառող շներին:

Այսօր թափառող կենդանիներին օրվա տարբեր ժամերին հանդիպում ես Վանաձոր քաղաքի տարբեր հատվածներում: Խնդիրը տեսանելի է հատկապես քաղաքի ծայրամասային թաղամասերում: Իսկ շների վնասազերծումը մարզկենտրոնում կատարվում է միայն կրակելու եղանակով:

-Այո, բողոքներ լինում են, բայց շատ շուտ՝ նույն օրը, այդ խնդիրը վերացնում ենք: Բողոքել են Երրորդ Մասից, անգամ 3 անգամ գնացել ենք, էդ կենդանուն չէինք գտնում, բայց հետո վերջապես գտանք: Մարդիկ զանգեցինմ շնորհակալություն հայտնեցին,- նշում է Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի պետ Լյովա Մելիքյանը:

Վանաձորի քաղաքապետարանում հրավիրվող ամենշաբաթյա աշխատանքային խորհրդակցություններից մեկի ժամանակ քաղաքապետ Սամվել Դարբինյանը նշել էր, որ թափառող կենդանիները քաղաքում շատացել են: Բաժնի պետին հանձնարարել էր, որպեսզի ոստիկանության հետ համագործակցեն, ժողովրդի անվտանգությունը ապահովեն եւ շների վնասազերծումն իրականացնեն նաեւ օրը ցերեկով:

-Գրություն պետք ա ուղարկենք ոստիկանություն, տեսնենք՝ ինչ են ասում: Բայց հիմա, հիմնականում, գիշերն են դուրս գալիս, որովհետեւ ցերեկով դեռ չեն թույլատրում՝ միլիցիայից, երեւի, որ էդ կրակոցներից ժողովուրդը չվախենա,-ասում է Լյովա Մելիքյանը:

Մանրամասներն` այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս