
Մամիկոն Խոջոյանը մասամբ հիշում է իր հետ կատարվածը. «Ա1+»

«Ոտքերս մի կապեք», «Ինձ մի ծեծեք»,- այս արտահայտություններն է պարբերաբար հնչեցնում մոտ մեկ ամիս առաջ գերությունից վերադարձած 77-ամյա Մամիկոն Խոջոյանը։ Ինչպես «Ա1+»-ին հայտնել է նրա աղջիկը՝ Հասմիկ Խոջոյանը, նրա հայրը այլ արտահայտություններ չի անում. «Գերության մեջ եղած օրերից էլ ոչ մի բան չի հիշում, միգուցե վերջում ամեն ինչ ասի»։ Աղջկա խոսքերով՝ հայրը միայն իրեն է ճանաչում։
Միաժամանակ ուրախությամբ է նշել, որ հոր վիճակը գնալով լավանում է։ Ցավեր չունի։ Վիրահատված ձեռքն արդեն կարողանում է շարժել, սակայն երբ դուրս կգրվի հիվանդանոցից, դեռ չի կարող ասել։
Մանրամասներն` այստեղ