
Տարոն Մարգարյանը հարգանքի տուրք է մատուցել Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի հիշատակին

Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանն այսօր կդառնար 64 տարեկան:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այս առիթով այցելել է Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու նրա հիշատակին: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, ԱԺ փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովի և Հերմինե Նաղդալյանի, ինչպես նաև մի շարք այլ կուսակցական ընկերների հետ միասին քաղաքապետը ծաղիկներ է դրել Աշոտ Նավասարդյանի շիրիմին:
Եռաբլուր պանթեոնում քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծաղիկներ է դրել նաև Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և Անհայտ զինվորի հուշաքարին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն