Բաժիններ՝

ՀՔԱՎ գրասենյակ. Միհրան Մելքոնյան անունով երիտասարդը ինքնակոչ է

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը տեղեկություններ է ստացել Սպիտակ և Վանաձոր քաղաքի բնակիչներից, որ Միհրան Մելքոնյան անունով երիտասարդը հանդես է գալիս որպես կազմակերպության ներկայացուցիչ տարբեր պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում և ֆիզիկական անձանց շրջանում: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը մշտապես խրախուսում է մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ փաստերի բացահայտման, տարածման և ահազանգման գործում ՀՀ քաղաքացիների ակտիվությունը և նախաձեռնողականությունը:

Տվյալ դեպքում նշված անուն ազգանունով երիտասարդը ոչ միայն հանդես չի գալիս մարդու իրավունքների խախտումների բացահայտմամբ, այլև օգտագործում է կազմակերպության անունը, փաստորեն զբաղվելով ինքնիրավչությամբ իր գործողություններով ստվերում է կազմակերպության իրավապաշտպան գործունեությունը:

Հայտնում ենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նման անուն ազգանունով կամավոր կամ կազմակերպության գործունեության մեջ այլ տարբերակով ընդգրկված անհատ չունի և չի լիազորել իր անունից հանդես գալու իրավասությամբ:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31