Բաժիններ՝

Սերժ Սարգսյանին դիմած հաշմանդամ ազատամարտիկն անելանելի վիճակում է

Tesankyun.am-ը գրում է. 2012թ. ապրիլի 25-ին  Նոյեմբերյան քաղաքում, խորհրդարանական ընտրությունների նախընտրական արշավի ժամանակ, կողբեցի հաշմանդամ ազատամարտիկ, ընկնավորությամբ տառապող  Վովա Երկնափեշյանը ցանկանում էր մոտենալ Սերժ Սարգսյանին, երկրի նախագահին հայտնել իր ծանր վիճակի մասին, նա իր առողջության խնդրով Ս. Սարգսյանից օգնություն էր հայցում:

Այդ ժամանակ նախագահի անվտանգության ծառայության աշխատակիցը հրում էր հաշմանդամ ազատամարտիկին, նրան կարգադրում «հեռու քաշվել»: Նոյեմբերյան քաղաքի Ազատության հրապարակում  իր նախընտրական ելույթից հետո Սերժ Սարգսյանն, այնուամենայնիվ, կանգ է  առել  զրուցել Վովա Երկնափեշյանի հետ:

Մի քանի օր առաջ կայքի թղթակիցները հանդիխել են  Վովա Երկնափեշյանին, հարցրել են նրա առողջական վիճակի մասին: Նա ասել է, որ  չնայած ինքը հիվանդություն է ձեռք բերել զինվորական ծառայության ընթացքում, մարտական գործողություններին մասնակցելու ժամանակ , սակայն ինքը ոչ թե զինվորական, այլեւ  սովորական թոշակ է ստանում, ինքը տարիներ շարունակ չի կարողանում լուծել այդ խնդիրը:

Մանրամասներն` այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս