ՊԵԿ-ի աշխատակիցները պարգևատրվել են ոստիկանության մեդալներով
Հանցավորության դեմ պայքարի գործում Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ սերտորեն համագործակցելու և համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու արդյունքում մի շարք ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքեր բացահայտելու համար ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով «Օրենքի պատվար» մեդալով պարգևատրվել են ՊԵԿ ներքին անվտանգության վարչության պետ, մաքսային ծառայության գնդապետ Կարեն Խաչատրյանը, նախաբացթողումային հսկողության վարչության պետ, մաքսային ծառայության գնդապետ Վահրամ Գուրողլյանը և նույն վարչության 6-րդ բաժնի պետ, մաքսային ծառայության փոխգնդապետ Սասուն Աբաղյանը: Իսկ «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով պարգևատրվել է ՆՀՎ 6-րդ բաժնի 1-ին բաժանմունքի պետ, մաքսային ծառայության կապիտան Արտակ Հարությունյանը:
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին