Անշուք պատը տեսքի բերելը քաղաքապետն առաջնային չի համարում (տեսանյութ)
ankyun3.am-ը գրում է. Ալավերդու Թումանյան փողոցը Հայպետշին թաղամասին կապող երկաթուղու գծանցի փակումը տարիներ առաջ իրագործվեց մեծ աղմուկով: Տարածքում առևտուր իրականացնողները դժգոհում էին, որ գծանցի փակումով ու անցուդարձի դադարեցմամբ իրենց օրվա ապրուստն է կտրվում, շատ քաղաքացիներ էլ մինչև օրս էլ բողոքում են այլընտրանքային ճանապարհի՝ հետիոտնային կամրջի անհարմարությունից: Սակայն քաղաքի ու ՀԿԵ-ի ղեկավարությունը որոշեցին, որ այդպես անվտանգ է, ուրեմն նաև՝ ճիշտ: Երկուստեք խոստումներ եղան նաև նորակառույց պատն էսթետիկական տեսքի բերելու ու քաղաքի տեսքը դրանով գեղեցկացնելու վերաբերյալ: Անցել է երկու տարի: Գծանցով անցուդարձը դադարել է, իսկ պատը դեռ կանգնած է նույն տեսքով՝ անշուք ու տգեղ: