Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ է իրականացնում «Ուժեղ Հայաստանի» գրասենյակներում

Հակակոռուպցիոն կոմիտեն այս պահին «Ուժեղ Հայաստան» դաշինքի Շիրակի մարզի գրասենյակների մի շարք հասցեներում խուզարկություններ է իրականացնում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Ըստ լրատվամիջոցների ՝ խուզարկություններն իրականացվում են Անի համայնքում, մասնավորապես՝ Մարալիկում, կան բերման ենթարկվածներ ու ձերբակալվածներ։

«Հաստատում ենք, որ նշված հասցեներում քննչական գործողություններն իրականացվում են ընտրակաշառք տալու, ստանալու և Քրեական օրենսգրքի մի շարք այլ հոդվածներով Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում»,- հայտնել են կոմիտեից։

Կառույցից ընդգծել են, որ անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031