Բաժիններ՝

Ալեն Դելոնը պաշտպանել է Վարդան Պետրոսյանին. News.am

Ավտովթարի ենթարկված հայտնի հայ դերասան Վարդան Պետրոսյանը մարտի 28-ին կկանգնի դատարանի առջեւ այն բանի համար, որ «ոչ դիտավորյալ դարձել է երկու մարդու մահվան պատճառ»: Նրա քենի Էլիզաբեթ Ամելը դատապարտում է «ոչ արդարացի դատական գործընթացը»: Այս մասին գրել է ֆրանսիական «Le Figaro» թերթը, հաղորդում է News.am-ը:

Ըստ ֆրանսիական պարբերականի` Հայաստանում հանրահայտ դերասան ու հումորիստ Վարդան Պետրոսյանը մեկն է երկրի բնակիչների կողմից ամենասիրված հինգ դերասաններից՝ հայտնի լինելով նաեւ Ֆրանսիայում Ռոբեր Օսեյնի հետ աշխատանքի բերումով: Նա միշտ պայքարում էր կոռուպցիայի եւ մարդու իրավունքների խախտումների դեմ: Երկիրը հաճախ քննադատվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից հիմնարար իրավունքների խախտման համար, սակայն այս անգամ վճարում է Վարդան Պետրոսյանը:

Դատական նիստը կկայանա մարտի 28-ին, սակայն հաշվի առնելով տվյալ գործում անկողմնակալությունը, նրա ընտանիքը կարծում է, որ այնուամենայնիվ նրան արդարադատությունում կմերժեն: Հենց այդ պատճառով էլ մոբիլիզացվում են: Վարդան Պետրոսյանի գործը աղմուկ էր հարուցել Ֆրանսիայում: Այսօր նրա աջակցության միջնորդագիրը հավաքել է ավելի քան 9000 ստորագրություն, ստորագրողների թվում են Ալեն Դելոնը, Սեդա Ազնավուրը, Ֆրանսիայում «Who’s Who»-ի հրատարակիչ Էթիեն Պրեւոն, Անրի-Ժանա Սերվան: Էլիզաբեթ Ամելի խոսքով վերջնական նպատակն է այն, որպեսզի իրենց ձայնը լսելի դառնա պետական մակարդակում: «Ֆրանսուա Օլանդն այս տարի մայիսին կմեկնի Հայաստան: Մենք խնդրել ենք Լորան Ֆաբիուսին եւ Քրիստիան Տոբիրային, որպեսզի նրանք դիմեն բարեկամ երկրին, որպեսզի Վարդան Պետրոսյանն արդար դատաքննության իրավունք ստանա: Հարկավոր է դիվանագիտական որոշում գտնել, որպեսզի նրան դատեն բոլոր կանոններին համաձայն կամ որ նա բուժում ստանա Ֆրանսիայում, քանի որ դրա կարիքն ունի»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս