168.am-ը Հրաչյա Հարությունյանի դուստր Լիլիթ Հարությունյանից հետաքրքրվեց՝ արդյոք Հ. Հարությունյանը նախկինում ունեցե՞լ է նման խնդիրներ և արդյոք հնարավո՞ր է` նրան վիրահատեն:
Սեպտեմբերի 20-ին, ժամը19.56-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի զենք-զինամթերք է թողնում Եռաբլուրի տարածքում` ծառերի մեջ:
Սեպտեմբերի 21-ին, ժամը 16.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հովսեփ Էմին փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. բնակարանի դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ֆեյսբուքյան ակտիվիստ, Աբովյան քաղաքի բնակիչ Արա Ներսիսյանը 168.am-ի հետ զրույցում Անկախության տոնակատարությանն անդրադառնալիս իր դժգոհությունն արտահայտեց ՀՀ իշխանությունների վարած արտաքին քաղաքականության, մասնավորապես՝ Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցության կապակցությամբ:
Երթի մասնակիցների վերջնակետը Բաղրամյան 26-ն էր` ՀՀ նախագահի նստավայրը, սակայն դեռ Ազգային Ժողովի շենքի դիմաց` Դեմիրճյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկում, ոստիկանական շղթան փակեց նրանց ճանապարհը: Ստեղծվեց բավական լարված իրավիճակ, քանի որ երթի մասնակիցները բավական երկար ժամանակ փակել էին ճանապարհը` վարորդներին և հասարակական տրանսպորտի ուղևորներին կոչ անելով միանալ իրենց շարժմանը:
Սեպտեմբերի 20-ին, ժամը 08.30-ի սահմաններում, «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Հասրաթյան և Մարտիրոսյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Ավետիսյանի ընկերները համոզված են, որ Անկախության օրվա նախօրեին իշխանությունների նման գործելաոճը իրենց շարժումը գլխատելուն ուղղված միտումնավոր արարք է:
Վանաձոր քաղաքի Թումանյանի անվան հրապարակում բախվել են Վանաձորի բնակիչ, 65-ամյա Վյուլեն Ասլիկյանի վարած Opel Astra մակնիշի 34 MԼ 660 համարանիշի և Երևանի բնակիչ, 36-ամյա Էդգար Սուսլիյանի վարած Toyota Land Cruiser մակնիշի 650 ՈՍ 095 համարանիշի ավտոմեքենաները:
Նա խոստովանել է, որ 2012 թ. սեպտեմբերին Գյումրիի Գորկու փողոցում գտնվող համակարգիչների խանութում Ալինա Հ.-ի պարանոցից բացահայտ հափշտակել է 12 գ ընդանուր կշռով, 230.000 դրամ արժողության ոսկյա շղթան:
Քիչ առաջ Բաղրամյան 26-ում` ՀՀ նախագահական շենքի դիմաց բախում է տեղի ունեցել երթի մասնակիցների և ոստիկանների միջև: Ըստ ռադիոկայանի` երթի մասնակիցները ցանկանում էին փակել փողոցի երթևեկելի հատվածը և «կաթվածահար անել» երթևեկությունը, սակայն ոստիկանները դա թույլ չտվեցին:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, արդեն ժամը 16:00-ին Ազատության հրապարակից մեկնարկել է «Անկախության համազգային երթ» նախաձեռնության երթը:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ծառահատումը կատարել է նույն փողոցի բնակիչ Ժորա Պ.-ն:
Այսօր ժամը 16:00-ին, ինչպես հայտարարվել էր, Ազատության հրապարակից մեկնարկեց «Անկախության համազգային երթ» նախաձեռնության երթը:
Չգիտեմ` ինչի համար են ձերբակալել, անկախ դրանից, որ ձերբակալել են, պետք է հիմքեր ունենան, առանց հիմքերի ոչ մեկը բարոյական իրավունք չունի որևէ մի ազատամարտիկի ձերբակալելու:
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակաման 22-րդ տարեդարձի կապակցությամբ, իրավակարգի ամրապնդման գործում ունեցած վաստակի համար Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Արամի Սահակյանին շնորհել Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում:
Նա ասել է, որ սեպտեմբերի 10-ին, երեկոյան ժամը 23:00-ի սահմաններում իր հորը դուրս են կանչել և իբր հրավիրել զրույցի 4 քաղաքացիական հագուստով անձինք, որից հետո նրան անհայտ ուղղությամբ տարել են իրենց մեքենայով:
Սեպտեմբերի 21-ին, ժամը 01.30-ի սահմաններում, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում բախվել է էլեկտրասյանը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
«Կրակոցներն անընդհատ շարունակվելու են, քանի դեռ ամբողջ հասարակությունը չի վանում դա իրենից: Իսկ մեր գործը, որ նմաններին արտաքսենք իսկականից»:
Այսօր Հանրապետության հրապարակում Անկախության տոնի առիթով տեղի է ունենալու Նունե Եսայանի համերգը, որին ներկա է լինելու նախագահ Սերժ Սարգսյանը: Համերգին հրավիրված է ամբողջ իշխանական էլիտան:
Վերջինս 9-րդ դասարանի աշակերտ է եղել:
ԼՂՀ պաշտպանական բանակին միս մատակարարող ընկերությունները, որոնք խաբել էին՝ տավարի մսի փոխարեն գոմեշի ավելի էժան միս վաճառելով, «Ժողովուրդի» տեղեկություններով, սկսել են փոխհատուցել ՊԲ-ին հասցված վնասը։
Սեպտեմբերի 20-ին, ժամը 00.30-ին, Երևանի Ա. Ավետիսյան և Վ. Փափազյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Լեքսուս» և «Նիսան Մաքսիմա» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Նիսան Մաքսիմա»-ի ուղևորուհին և «Լեքսուս»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նրանց բերման են ենթարկել այն պատճառով, որ երիտասարդները հրաժարվել են իրենց մեքենաները հանել քաղաքապետարանի դիմացի տարածքից:
Սեպտեմբերի 21-ին, ժամը 01.39-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով «Արմենիա» ԲԿ է տեղափոխվել Երևանի Լուկաշինի փողոցի բնակիչ Ռ. Ս. (ծնվ. 1938 .):
Դիմակներով էին և դանակներով զինված:
Թեև անվտանգության աշխատակիցները փորձել են խոչընդոտել զոհված զինվորի մորը, այնուամենայնիվ նրան հաջողվել է մոտենալ և նամակ հանձնել:
Սեպտեմբերի 20-ին, ժամը 09.40-ի սահմաններում, «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան Ալագյազ-Արթիկ ճանապարհին՝ Սադունց գյուղի հատվածում, շրջվել է, ինչի հետևանքով վարորդը և 6 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
ՀՀ անկախության տոնի կապակցությամբ մայրաքաղաքի վարչական բոլոր շրջաններում կազմակերպվում են տոնական միջոցառումներ:
22-23 տարի առաջ Հայաստանի Հանրապետության համար ամենակարևորը ազատություն ստանալն էր: Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը: