Մարմաշեն գյուղը գտնվում է Գյումրիի տարածաշրջանում, մարզկենտրոնից մոտ 7 կիլոմետր հեռավորության վրա: Գյուղը նախկինում կոչել են Գանլըջա, Գալինջա, Ղալանջա, Ղանլաչա և այլն, սակայն Մարմաշեն է վերանվանվել 1946 թվականից: Գյուղի կողքով անցնում է Գյումրի-Աշոցք ավտոխճուղին:
«Աղջիկս 5 օր ջերմում էր, թույլ էր, և, բնականաբար, մանկապարտեզ չտարա: Ամսվա վերջում վճարելիս իմացա, որ բժշկի կողմից տարված թուղթը ոչ մի նշանակություն չի ունեցել, և այդ 5 օրերի համար գումարը նույնպես գանձվելու է, ու քանի որ բանկային համակարգով ենք վճարումը կատարում, ապա էլ ոչինչ չես կարող անել»,- պատմում է Լուսինե Ադամյանը:
Ծնելիության անկումը այդքան մեծ ցուցանիշով և ծերացող ազգի վերածվելու ևս մի շարք կարևոր գործոն էր մեծ միգրացիան:
Դատավորը՝ պաշտպանի ներկայացրած բոլոր միջնորդությունները մերժել է, իսկ գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ միջնորդության մերժումը հիմնավորել է, որ եթե ազատ արձակեն, նա նորից հանցագործություն կկատարի:
Վանաձոր քաղաքի, ինչպես նաև մարզի այլ համայնքներում գտնվող բժշկական կենտրոններ տանող քարուքանդ ճանապարհների մասին բազմիցս է խոսվել: Վանաձորի սրտաբանական ու ինֆեկցիոն հիվանդանոց տանող ճանապարհները գտնվում են խայտառակ քարուքանդ վիճակում, անձրևոտ օրերին այ ճանապարհով քայլելն ու երթևեկելն իսկական պատուհաս է թե՛ տաքսու վարորդների և թե՛ միկրոավտոբուսների համար:
Կանայք փողոցն անցնելիս են եղել չթույլատրելի հատվածում, իսկ վարորդը փախուստի չի դիմել, օգնել է նրանց տեղափոխել հիվանդանոց:
Նման անձնավորությունը չի կարող լինել հանցագործ և անկախության տոնը պետք է նշեր իր մարտական ընկերների հետ:
Բարեփոխումներից անցել է արդեն 6 տարի, սակայն այդպես էլ չլուծվեց քննչական համակարգը բանիմաց, արհեստավարժ, օրենքի ոգուն ու տառին տիրապետող, արդարադատություն իրականացնելու գործում նախանձախնդիր քննիչներով ապահովելու խնդիրը:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Տեղեկատվական գերհագեցած այս ժամանակաշրջանում թեև ընթերցանությունը մղվել է հետին պլան, բարեբախտաբար, տեղեկատվական տեխնոլոգիաներով առաջնորդվող աշխարհում գրքերի հանդեպ հետաքրքրությունն ամբողջովին չի մարել:
Սիրիան հայ ժողովրդի համար հարազատ երկիր է, ուր հայ ժողովրդի բազում զավակներ հարյուրամյակներ առաջ եւ հատկապես Հայոց Ցեղասպանությունից հետո ապաստան են գտել:
Բացի համբուրվողներից, կտուգանվեն նաեւ սուր հոտով սնունդ օգտագործողները, հեռախոսով բարձր խոսողները:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը և հոսանքազրկել ավտոմեքենան:
Գերասիմ Մնացականյանին մեղավոր է ճանաչել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով՝ Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, և դատապարտել 3 տարի 6 ամսվա ազատազրկման:
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 242 հոեդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Այս տարիների ընթացքում այնպիսի մարդկային որակների կորուստներ ունեցանք, մատաղ տվեցինք, հանուն ինչի՝ ինքս էլ եմ դժվարանում ասել։ Մի՞թե մերօրյա համատարած ռաբիսացման համար…
Տավուշի մարզպետարանի աշխատակազմի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության փոխանցմամբ` ինչպես ամեն տարի, 2013 թվականի ընթացքում նույնպես մարզում բնակվող հաշմանդամների համար իրականացվել են վերականգնողական միջոցառումներ:
Երբ մտավորականն ասում է` դատապարտված ենք, սա ոչ թե անզորություն է, այլ շատ սթափ հաշվարկ: 37 թիվը չէ. մտավորականներին հոգեբուժարաններ, աքսոր չի սպառնում: Նրանք ունեն ընտրություն` ամեն ձևով իրենց անհամաձայնությունն ու անհնազանդությունը հայտնել իշխանություններին կամ ձևանալ դատապարտված, անզոր և ընդգրկվել Երևանի ավագանու` ոչ այնքան պատվանի կազմում
Արդեն երեք շաբաթ Էջմիածնի խանութներում ամենաչճարվող ապրանքը դարձել է ձուն: Խանութի վաճառողները պատասխան չունեն, ասում են` մենք էլ չգիտենք, թե ինչու ձու չկա: «Չենք ստանում, ասում են` այս պահին ֆաբրիկայում ձու չկա, ու լսափողն անջատում են»,- պատմում են խանութի աշխատակիցները:
Այսօր Մուսալեռում կնշեն գյուղի փրկության օրը: Ավանդույթի համաձայն՝ շաբաթ գիշերը գյուղի երիտասարդները հարիսա կեփեն: Այս տարի կեփվի հարիսայի 98 կաթսա. կաթսաների թիվը խորհրդանշում է Հայոց ցեղասպանության տարելիցը: Այս ավանդույթը պատմական է. մատաղ են մատուցում Ցեղասպանության ժամանակ փրկված ավելի քան չորս հազար մուսալեռցիների համար:
Վարդան Ղուկասյանը երկրի նախագահին խնդրել է մեղմ մոտենալ ասֆալտի յուրացման մեջ կասկածվող իր թիմակիցների հանդեպ:
Ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել` նետվելով Գ.Նժդեհի հրապարակի արգելապատնեշից:
Տեղաբնակները բողոքում են, որ նրանք խորոված են պատրաստում որտեղ պատահի:
Վեճն սկսվել է այն բանից հետո, երբ ռեստորանի հյուրերից մեկը բարձրաձայն հայտարարել է, թե «այս քաղաքում հայերը մեր գլխին են նստել»:
Սանկտ-Պետերբուրգում սեպտեմբերի 21-ի գիշերը ինքնասպան է եղել 41-ամյա մի կին։ Նա կախվել է ոստիկանական մեքենայի՝ ձերբակալվածների համար առանձնացված մասում՝ սպորտային հագուստի քուղի միջոցով։
Դեդ Հասանի տեղի համար հիմնական հավակնորդը այսօրվա Շաքրոն է` Զաքարի Քալաշովը, ով դեռ իսպանական բանտում է և ազատ կարձակվի մոտ մեկ ամսից, ինչից հետո «հավաք» կհրավիրվի և կորոշվի, թե ով կփոխարինի Դեդ Հասանին:
Բենիկ Ս.-ն փոխանցվել է ոստիկանության Սևանի բաժնի ծառայողներին:
Սեպտեմբերի 20-ին, ժամը 19.30-ին, մի քաղաքացի ներկայացել է ոստիկանության Վարդենիսի բաժին և հանձնել 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի 65, 7,62 մմ տրամաչափի «Կարաբին» ինքնաձիգի 59 փամփուշտ և նռնակի պայթուցիչ:
Երևանի ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել, Երևան քաղաքի Հերացի փողոցի բնակիչ Նարեկ Ղուկասյանի կողմից վարած «Audi» մակնիշի 48 NR 888 համարանիշի ավտոմեքենան: Պարզվել է, որ նա գտնվել է ոչ սթափ վիճակում:
Չորուզհար են անում ասողները, իրենք են ինձ ընտրել, որ հիմա ասում են` հրաժարական տամ: Իմ մարտական ընկերներն են ինձ ընտրել, եւ նրանց եմ ես հաշվետու: