Ավտոմեքենայի դուռը փակվել է, 2 տարեկան երեխան մնացել է ավտոմեքենայի մեջ:
Առավել հաճախ արգելված տեղեկատվությունը տեղադրվել է «ВКонтакте», «Mail.ru», «LiveJournal» ցանցերում եւ որոնման հայտնի համակարգերում` Google-ում, Yandex-ում եւ Youtube-ում:
Պարզվել էր, որ մի քանի տարի շարունակ իտալացի ոստիկանները գաղտնալսել էին գանգստերներին, ովքեր քննարկել են «օրենքով գող» Ասլան Ուսոյանին (Դեդ Հասան) վերացնելու պլանները:
Կեսօրից հետո քաղաքապետարանի դիմաց կայանվեցին մի շարք ծառայողական մեքենաներ, որոնց զգալի մասի կտրոնները ժամկետանց են և դրանցով երթևեկել ընդհանրապես արգելված է…
Համերգի տապալման պատասխանատվությունը ՀՀԿ-ում փորձում են բարդել ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի վրա: Բայց ինչպե՞ս կարող է Սահակյանը պարտադրել պատգամավորներին ներկա գտնվել տոնական համերգին, եթե նա չունի բռնության անհրաժեշտ լծակներ, իսկ առանց բռնության պատգամավորներին նույնիսկ ԱԺ դահլիճում պահելն է այլևս անհնարին դարձել:
Արմինեն, առաջադրված մեղադրանքի համաձայն, շրջել է օպերայի, կասկադի տարածքներում, մոտեցել պարսիկ երիտասարդների, բանակցել ու տասը հազար դրամի դիմաց սեռական հարաբերություններ առաջարկել անչափահաս աղջիկների հետ:
Սեպտեմբերի 22-ին, ժամը 12.00-ին, 1962 թ. ծնված Մանվել Ս.-ն ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքում կամավոր հանձնել է 7,62 մմ տրամաչափի 418 փամփուշտ, «Ֆ-1» տիպի 2 նռնակ` պայթուցիչներով, և հրթիռանման 7 պայթուցիչ:
«Վերջին կարգի, անջրդի հողեր են, 1000-1500 դրամ ա հողի հարկը, որտեղ չի կորել էդ փողը…»,- ասաց գյուղապետը:
Սեպտեմբերի 22-ին, ժամը 23.40-ին, «Զվարթնոց» օդանավակայանից ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժին բերման է ենթարկվել 1981 թ. ծնված Նարինե Օ.-ն, որը ապրիլի 20-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 214 հոդվածի /առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը/ 2-րդ մասի մեղադրանքով:
Սեպտեմբերի 23-ին Գյումրիի ավագանու հերթական նիստի օրակարգային հարցերի թիվը թեև մեծ էր, սակայն իր ուրույն ու կարևոր տեղերն էին զբաղեցրել Վլադիլեն Բալյանին եւ Վարդուհի Վարդերեսյանին «Գյումրիի պատվավոր քաղաքացի» կոչումը շնորհելու մասին քննարկումները, ինչպես նաև Գյումրիի քաղաքի օրհներգի ընտրության հարցը:
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում գործում է 2 մանկապարտեզ՝ թիվ 3 և թիվ 5 մանկապարտեզները: Թիվ 5 մանկապարտեզի տնօրեն Էլէոնորա Դանիելյանի փոխանցմամբ` մանկապարտեզ հաճախողների թիվը 89 է, իսկ հաճախողների թիվը տատանվում է 78-80-ի շրջանակում:
Այսօր ժամը 14:00-ի սահմաններում, Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում բախվել են՝ Երևան քաղաքի բնակիչ 63-ամյա Գագիկ Ավագյանի վարած «Volkswagen Vento» մակնիշի 35 VO 744 համարանիշի և Գյումրի քաղաքի բնակաիչ 50-ամյա Գևորգ Սիմոնյանի վարած «ВАЗ-2106» մակնիշի 18 ԼՍ 911 համարանիշի ավտոմեքենաները:
«Ինձ օֆիցիալ չեն ասել, ես որ չեմ ստացել անալիզների պատասխանները, թե ինչի՞ են սատկել, ի՞նչ հիվանդություն ա»:
Սեպտեմբերի 21-ին «Գյումրին 2013թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում Գյումրիի Հաղթանակի զբոսայգում տրվեց քանդակագործության միջազգային սիմպոզիումի մեկնարկը, որը կրում է «Կենարար աղբյուր» անվանումը: Սիմոզիումին մասնակցում են 5 երկրների ներկայացուցիչներ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Իտալիայից և Ուկրայինայից: Իտալիան ներկայացնում է քանդակագործ Մասիմո Լիպպին:
Սեպտեմբերի 21-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1956 թ.Անահիտ Բ.-ին, որը խոստովանել է, որ հուլիս-օգոստոս ամիսներին Միկրոշրջան թաղամասի թիվ 78 շենքի առաջին հարկում գտնվող ոսկյա իրերի խանութից գողացել է ոսկյա խաչ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 24-ին, 25-ին գիշերը կնվազի 3-4 աստիճանով:
168.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Վանաձորում այսօր՝սեպտեմբերի 23-ին, ոստիկանության ծառայակցի ինքնասպանության դեպքի առթիվ:
Սեպտեմբերի 22-ին, ժամը 15.40-ի սահմաններում, «Մոսկվիչ-412» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Շիրակի մարզի Փանիկ գյուղում հետընթաց շարժվելիս վրաերթի է ենթարկել 62-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Սեպտեմբերի 22-ին Երևանի Սբ. Երրորդություն եկեղեցում հայաստանցի խուլերը նշեցին իրենց միջազգային օրը: Այն աշխարհում նշվում է 1951 թվականից: Խուլերին իր շնորհավորանքի ու օրհնելու էր եկել նաև Արարատյան Հայրապետական Թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:
Մեղադրյալներ Հրայր Քալաշյանի և Արտակ Բաղդասարյանի նկատմամբ քրեական գործի մինչդատական վարույթում խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:
Քիչ առաջ ինքնասպանություն է տեղի ունեցել Վանաձորում: Կախվելու միջոցով ինքնասպան է եղել 30-35 տարեկան երիտասարդը՝ Դավիթ Մայիլյանը: Նա աշխատում էր ոստիկանության Լոռու մարզային վարչությունում՝ որպես փորձագետ:
Սեպտեմբերի 23-ին, ժամը 17.28-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 17.10-ի սահմաններում Վայոց ձորի մարզի Զեդեա գյուղի տարածքում մոտ 5 րոպե տևողությամբ կարկուտ է տեղացել, ինչի հետևանքով վնասվել են խնձորի այգիները:
Սեպտեմբերի 23-ին, ժամը 14.45-ին տեղեկատվություն է ստացվել, որ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը կայքի հետ զրույցում ասել է, որ քրեական գործի հարուցումը մերժվել է քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով. այն է՝ հանցագործության դեպքի և արարքում հանցակազմի բացակայություն:
ՀՀ ոստիկանությունը հրապարակել է Երևան քաղաքի խաչմերուկների ցանկը, որտեղ տեղադրված են տեսանկարահանող սարքեր՝ 2013 թ. սեպտեմբերի 23-ի դրությամբ
Ոստիկանությունը հրապարակել է ՀՀ ավտոճանապարհներին գործող արագաչափերի ցանկը՝ ըստ հասցեների։
Սեպտեմբերի 22-ին, ժամը 20.40-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 79 հասցեի դիմաց, ընթացքի ժամանակ, «Օպել» մակնիշի ավտոմեքենայից իջնելիս ուղևորը վայր է ընկել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Ժամը 14:30-ի սահմաններում Peugeot մակնիշի 075 ՕՕ 63 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Սարի Թաղի բնակիչ 36-ամյա Արտեմ Սահակյանը նշված ավտոմեքենայով Սարալանջի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե հենասյանը և մոտ 3 մետր իջել դեպի ձորակը:
Հանդիպման ընթացքում Աշոտ Կարապետյանը ներկայացրեց ոստիկանությունում ընթացող բարեփոխումների ներկա փուլը և իր ղեկավարած կառույցում կատարվող վերափոխումները, որոնք ուղղված են ստորաբաժանումների արդիականացմանն ու գործունեության արդյունավետության բարձրացմանը:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ սեպտեմբերի 23-ից մեկնարկող մայրաքաղաքի փոքր կենտրոնի մեծ և միջին չափի գովազդային վահանակների ապամոնտաժման գործընթացը: