Քանի որ հունիսի 1-ին Գյումրիի քաղաքապետարանում բացվելու և շահագործման է հանձնվելու երկրորդ և երրորդ հարկերի աջ թևը, նաև նիստերի դահլիճը, asparez.am-ը քաղաքապետարանի պաշտոնյաներից փորձել է ճշտել, թե ֆինանսական ի՞նչ միջոցներ են հատկացրել այդ հարկերի հիմնանորոգման համար:
Տեսահոլովակը պատրաստել և հիմնադրամին է նվիրել «Շարմ» ընկերությունը: Երաժշտության հեղինակը ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանն է, բառերի հեղինակը՝ Ավետ Բարսեղյանը, ռեժիսորը՝ Դավիթ Բաբայանը, գործիքավորման հեղինակն էլ Արա Թորոսյանն է: Տեսահոլովակում նկարահանվել են հայտնի հայ երգիչ-երգչուհիներ, երաժիշտներ, դերասաններ, մտավորականներ, դիրիժորներ և այլք:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի գործով դատաքննությունը: Դատաքննության ընթացքում հարցաքննվեց գործով վկա, Պարույր Հայրիկյանի հարևան Խաչատոր Ջանազյանը:
Հունիսի 2-ին, 4-ին, 6-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում, 3-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Արկադի Վարդանյանի պաշտպանությունը ստանձնել է փաստաբան Գայանե Գալոյանը՝ փաստաբան Նարինե Ռշտունու փոխարեն, որի ծառայություններից մեղադրյալը հրաժարվել էր:
13-ամյա Աննան (անունը փոխված է) հուզված կրկնում էր երգի բառերն ու պատրաստվում իր ելույթին: Հունիսի 1-ին իր ընկերների և մյուս հյուրերի համար երգել է «Արևների ժպիտը» երգը:
Երևանի կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջաններրի ընդհանուր իրավասության դատարանում՝ Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի գործով դատական նիստ քիչ առաջ հետաձգվեց մինչև հունիսի 7-ը:
Անհրաժեշտ է երեխաների պաշտպանությանն անդրադառնալ ոչ միայն հունիսմեկյան այս տոնի շրջանակներում, այլ առկա խնդիրները մշտապես պահել ուշադրության կենտրոնում:
Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ Երևանի ծննդատներ են այցելել Երևանի քաղաքապետարանի՝ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետն ու առողջապության վարչության պետի տեղակալը և քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից նվերներ հանձնելով՝ շնորհավորել են այսօր մայրացած կանանց ու նորածիններին։
Երևանի կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջաններրի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի գործով դատական քննություն: Դատական նիստի ընթացքում հարցաքննվում են գործով վկաները:
Հունիսի 1-ին, ժամը 13.45-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի, Ալավերդի քաղաքի Զորավար Անդրանիկ պողոտայի ճոպանուղու մոտակայքում երկու ավտոմեքենա արգելափակվել են ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է օգնություն:
Բագրատաշենի սահմանային անցակետից բերման է ենթարկվել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Աբոլֆազ Դ.ին, որը ապրիլի 30-ից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու մեղադրանքով
Ընկերությունը զգուշացնում է, որ խնդիրների դեպքում բաժանորդները կարող են անջատել և կրկին միացնել բջջային հեռախոսը:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Գյումրիի որոշ թաղամասեր առաջիկայում ևս զրկված կմնան տրանսպորտից: Օրինակ՝ Կոշտոյան, Անտառավան և Բուլվարային թաղամասերը:
Երևանի Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Պարույր Հայրիկանի դեմ կատարված մահափորձի գործով դատական նիստը։
Կինը փորձել է դիմադրություն ցույց տալ, դանակով հարվածել է ամուսնու թևին, ով թեթև մարմնական վնասվածք է ստացել:
«Այդ շենքերի հեղինակ տասնյակ ճարտարապետներ, ովքեր այսօր էլ երևի հանգիստ զբոսնում են իրենց նորակառույցների մայթերով և ամենայն լրջությամբ մտածում են, որ ոչ թե իրենց նախագծած շենքերն են «վերակառուցման» ենթակա, այլ դրանց հետ արդեն «անհամահունչ» և «դոմինանտությունից զրկված» Հրապարակը…»:
Ալկոհոլ օգտագործած վիճակում, աղջկա կամքին հակառակ ցանկացել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չի հասցրել:
Երևան-Սևան ավտոճանապարհի 13 կմ հատվածում բախվել են «ВАЗ 21101» մակնիշի, 24 ՏՏ 112 համարանիշի և «Mercedes sprinter» մակնիշի` С 678 хк-34 համարանիշի ավտոմեքենաները:
«Նորմալ է, ժողովուրդն ամեն մեկն իր գործին է, ոչ մեկը վախեցած տնից դուրս չի գալիս, դեմքերն էլ որ տեսնում ես, ոչ մեկի մոտ վախի զգացողություն չկա: Սովորական իրանց կյանքով ապրում են մարդիկ, մի քիչ շահարկումը շատ է եղել: Չէ, չէ, անցեք, էլի, ինչքան քիչ խոսաք` էնքան լավ»
Ռուսաստանի ներքին գործերի նախարարության հատուկ ստորաբաժանումների տվյալներով՝ Ռուսաստանում, ԱՊՀ երկրներում և հեռավոր արտասահմանում ապրում և գործում են շուրջ «թագադրված» 500 քրեական հեղինակություններ։
Հունիսի 1-ից 4-ը հանրապետության առանձին հատվածներում, մասնավորապես` Շիրակում, Լոռիում և Տավուշում հնարավոր է կարկուտ:
Ունեմ 7 երեխաներ, որոնցից ամենափոքրը 2 տարեկան է… Արդեն մոտենում եմ 70-ի, բայց չգիտեմ` 70 եմ, թե 40, թե 50, որովհետև երկու տարեկան երեխա ունեմ, 7 երեխաներ, քնելու տեղ չունեմ, չեմ բողոքում, միայն ուզում եմ` երկիրը ծաղկի, հզորանա և բարգավաճի ձեզնով, հարգելի ժողովուրդ:
Մայիսի 31-ին, ժամը 21.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի թիվ 57 հասցեում հրդեհ է բռնկվել:
Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն է տեղափոխվել Նոր Եդեսիա գյուղի բնակիչ` 1980թ. ծնված Հակոբ Կիրակոսյանը:
ՀՀ բնապահպանության նախարարությունում անցկացվել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի նախագծի հանրային քննարկում:
Մայիսի 31-ին ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն ընդունեց Քաթարի պետության ներքին գործերի և աշխատանքի նախարարությունների աշխատակիցների պատվիրակությանը` իրավական հարցերի վարչության պետ, բրիգադիր Ահմադի ալ-Մեհաննադիի ու օտարերկրացիների և սահմանակետերի գլխավոր վարչության պետ, բրիգադիր Մոհամմեդ Ահմեդ ալ-Աթիկի ղեկավարությամբ:
Այսօր՝ մայիսի 31-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել Ոստիկանության Նոր Նորքի բաժին, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել երկու երիտասարդ: