Ճնշում չի եղել, 100 տոկոս կարող եմ ասել: Որպես իրավապաշտպան մենք փորձեցինք հասկանալ, թե ինչ է կատարվել, իրենք ասացին, որ ճիշտ է՝ բերման են ենթարկվել, սակայն ոչ մի վատ վերաբերմունք, մարմնական վնասվածք չեն ստացել»: Սուրեն Իսկանդարյանը հավելել է, որ զրուցել է նաև Շանթ Հարությունյանի հետ, ու նա էլ ոչ մի խնդիր չունի:
«Իր առողջական վիճակը դեռեւս թույլ չի տալիս, որ ինքը ինքնուրույն շարժվի, ինքնուրյուն չի կարող ոչինչ անել՝ հաց ուտել, զուգարան գնալ, դժվարանում է: Պետք է կողմնակի օժանդակություն լինի, որովհետեւ կենսական օրգան է հեռացվել, վերականգնման համար որոշակի ժամանակ է պահանջվում»:
Նոյեմբերի 7-ին, ժամը 07.31-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան 20 շենքի 1-ին հարկում ծուխ է նկատվում:
Ես դրա դեմ կգրեմ ու կխոսեմ, գուցե կմասնակցեմ դրա դեմ կազմակերպվելիք խաղաղ (ընդգծում եմ՝ խաղաղ) ցույցերին, ես կփորձեմ մարդկանց տեդափոխել խմբագրության մեքենայով, ես կոչ կանեմ բոյկոտել այդ տրանսպորտը (ի դեպ, 60-ականներին այդպես էյ Մարտին Լյութեր Քինգը պայքարում ոասայական խտրականության դեմ, որն, ինչպես հայտնի է, արտահայտվում էր նաեւ տրանսպորտում հատուկ սպիտակների համար նախատեսված «լավ տեղերով»)։
Վերջերս Տ. Սարգսյանը Սերժ Սարգսյանին դժգոհել է, թե ԲՀԿ-ն, Գ. Ծառուկյանն ու նրա խնամի Հովիկ Աբրահամյանը «Կենտրոն» հ/ը-ով իրեն լրատվական «տեռորի են ենթարկում», իսկ իշխանական լրատվամիջոցները «պատշաճ» ձեւով չեն հակազդում։
«Նվիրիր ինձ կյանք» նախաձեռնությունը տեղեկացնում է, 2001 թ. ծնված Ասատուր Մանուկյանին շտապ անհրաժեշտ է ողնաշարի Լ3 Լ5 վիրահատում, որն արժե 35000 ԱՄՆ դոլար: Վիրահատությունը կատարվում է Մոսկվայում կամ Գերմանիայում:
Երեկ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ներկայացուցիչները զգուշացրել են Կոմիտաս 5 հասցեում շինարարություն նախաձեռնած «Լիբեր» ՍՊԸ-ին՝ անհապաղ դադարեցնել շինաշխատանքները։
Աբրահամյանի փոխանցմամբ՝ Երևանում դեկտեմբերի 1-4-ը անցկացվելու է հայ – ռուսական գործարար համաժողով: Նախատեսված է, որ Ռուսաստանի նախագահի ղեկավարած պատվիրակության կազմում լինելու է շուրջ 500 մարդ, այդ թվում նաև՝ ռուսաստանցի գործարարներ:
Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, կքննի համասեռամոլներ «Սոնայի» և «Մաշայի» վերաքննիչ բողոքներն ընդդեմ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 28.08.2013թ. դատավճռի:
Վթարից հետո Ա. Գրիգորյանը Chrysler բախվել է էլեկտրասյանը, իսկ Toyota-ի վարորդ Վ. Սիմոնյանն ու նրա ուղևոր, Երևան քաղաքի Նար-Դոսի փողոցի բնակիչ 38-ամյա Հովհաննես Վարպետյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
«Վաղեմի ընկերներ ենք, Երվանդի ծննդյան օրն էինք նշում, հիշում եմ, որ տուն պիտի գնայինք, բայց էլ ոչինչ չեմ հիշում»:
Գուրգեն Մուշեղյանը համոզված է, որ ճարտարապետական որոշ անհամապատասխան լուծումներ կլինեն նոր ճանապարհի կառուցման պարագայում:
Նա կանչվել է հարցաքննության, քանի որ մինչեւ վթարը եղել է Վարդան Պետրոսյանի հետ:
Խնդրում ենք բոլորիդ, սիրելի հայրենակիցներ, սգալով պատանիների մահը, ցավ ապրելով այդ մեծ ողբերգության համար, միաժամանակ սատար կանգնել Վարդան Պետրոսյանին, կոչ հնչեցնել, որպեսզի նրա նկատմամբ չկիրառվի ձերբակալություն սահմանող խափանման միջոց:
Որպես ԱԺ պատգամավոր պահանջում եմ այս հայտարարությունների կապակցությամբ պատշաճ քննության իրականացնել
Նոյեմբերի 6-ին, ժամը 22.52-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղի 2-րդ փողոցում այրվում է տուն:
Ինչպես գրում է «Прайм Крайм» գործակալությունը, Դեդ Հասանի կլանի անդամ Մաքսիմ Ֆրանցուզովը (Ֆրանցուզ) ընդամենը երեք ամիս մնաց «օրենքով գողի» կարգավիճակում։ Պատժի կրման համար մտնելով նոր քրեակատարողական հիմնարկ՝ նա ինքնակամ հրաժարվել է գողական կոչումից և համալրել, այսպես ասած, «մուժիկների» շարքերը։
6-ամյա Գուրգեն և Գառնիկ զույգերն ամեն օր նստում են հանգուցյալ հոր` պատից կախված նկարի տակ ու սպասում նրան: Գուրգենն օրվա մեջ մի քանի ժամ մոռանում է մանկությունը, անխոս մոտենում է հոր նկարին ու բոլորից թաքուն շշնջում է՝ «Հայրի՛կ, կարոտել եմ քեզ»:
Ասացին՝ Հովիկ Աբրահամյանն է ուղարկել: Ես հիվանդ պառկած էի, տունն էլ՝ սարսափելի ցուրտ: Ասացին՝ Հովիկ Աբրահամյանին նամակը դեռ չէր հասել, դրա համար չէր արձագանքում: Նրա կողմից ինձ 100.000 դրամ տվեցին և ասացին, որ նա հորդորել է նման ծայրահեղ քայլերի չգնալ, մանավանդ, որ թոշակները հունվար ամսից բարձրացնելու են:
«Երեկվա կատարվածը ծրագրավորված էր իշխանությունների կողմից: Սա քաղաքական գործ է, ոչ թե քրեական։ Նա խուլիգանություն չի արել, որ փաստաբանի ծառայությունից օգտվի»,- ասել է Ռուզաննան:
Նոյեմբերի 5-ին, ժամը 13.30-ի սահմաններում, 1967 թ. ծնված Սամվել Մ.-ի վարած «Շեվրոլետ» մակնիշի ավտոմեքենան Ալագյազ-Սպիտակ ճանապարհի 10-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ճանապարհային երթևեկության նշանի երկաթյա սյանը:
Վթարի հետևանքով Ford Transit-ի վարորդ Գ. Ադամյանը տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն:
«Առավոտ» օրաթերթի լրագրող Ռուզան Մինասյանը 2001-2006թթ. որպես ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ պաշտոնավարած Սամվել Հովհաննիսյանի գործով վկա էր դարձել՝ լրագրողի անձնական ու մասնագիտական շփումներն իրար հետ խառնելու հետևանքով:
Նրանք բողոք են ներկայացրել դատախազին, որպեսզի փոխվի Վարդան Պետրոսյանի ձերբակալման որոշումը, քանի որ, ըստ փաստաբանի, դրա համար անհրաժեշտ հիմքերը բացակայում են, հետեւաբար՝ այն ապօրինի որոշում է:
Նոյեմբերի 5-ին, ժամը 13.10-ի սահմաններում, 1984 թ. ծնված Արսեն Խ.-ն «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով Վեդի քաղաքի թիվ 1-ին դպրոցի մոտ վրաերթի է ենթարկել 6-ամյա աղջնակի, ինչի հետևանքով վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ` նա նոյեմբերի 5-ին, ժամը 10.00-ին, Այնթապ գյուղի սկզբնամասից բերման է ենթարկվել ոստիկանության բաժին:
Բանակին տավարի մսի փոխարեն գոմեշի միս մատակարարած ընկերությունները դեռ շարունակում են փոխհատուցել ՊԲ-ին հասցրած վնասը:
Նոյեմբերի 5-ին, ժամը 06.00-ի սահմաններում, 1977 թ. ծնված Էդիկ Ղ.-ի վարած «ԶԻԼ-4316-01» մակնիշի ավտոմեքենան Մասիս-Ռանչպար ճանապարհին` Մասիս քաղաքի հատված
Նոյեմբերի 6-ին, ժամը 01.30-ի սահմաններում, 1991 թ. ծնված Գարիկ Ս.-ի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 13-րդ կմ-ին բախվել է 1970 թ. ծնված Տիգրան Բ.-ի վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենային:
«Դատախազությունը ճնշումներ է գործադրում վերաքննիչ դատարանի վրա, իսկ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը դատախազության կամակատարն է: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանն առանց ապացույցների բավարար համակցության` ընդամենը մեկ անձի` Ռոմեն Բարսեղյանի նախաքննական ցուցմունքի հիման վրա, ով էլ հետագայում հրաժարվել է այդ ցուցմունքից, Գուրգեն Գասպարյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով […]