Համասեռամոլները արդարացում են պահանջում
Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, կքննի համասեռամոլներ «Սոնայի» և «Մաշայի» վերաքննիչ բողոքներն ընդդեմ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 28.08.2013թ. դատավճռի:
Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Ամբաստանյալները միջնորդում են բեկանել դատավճիռը և իրենց արդարացնել. նրանք առաջին ատյանի դատարանի դատավճռով մեղավոր են ճանաչվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով ՝ Սուտ մատնությունը, և դատապարտվել 300.000-ական ՀՀ դրամի տուգանքի:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Արշակ Վարդանյանի, 2013թ. օգոստոսի 28-ի դատավճռով՝ արձանագրել էր, որ «ենթադրյալ կողոպուտի և ծեծի ենթարկվելու վերաբերյալ ամբաստանյալների պատճառաբանություններն անհիմն են և մտացածին, հետապնդում են հնարավոր քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակ»:
Դատաքննությամբ հետազոտված ապացույցների գնահատման արդյունքներով՝ Դատարանն հաստատված էր համարել այն, որ ամբաստանյալներ «Մաշան» և «Սոնան», գիտակցելով իրենց տրամադրած տեղեկատվության կեղծ լինելու հանգամանքը, ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում՝ համապատասխանաբար 2012թ. սեպտեմբերի 25-ին և 2012թ. հոկտեմբերի 15-ին, հաղորդում են տվել այն մասին, թե իբր 2012թ. սեպտեմբերի 25-ին` ժամը 01։09-ին, Երևան քաղաքի Բեյրութի փողոցի վրա` Մանկական զբոսայգու մոտ (այսինքն՝ Կոմայգու մոտ), նրանց և ևս երկու «ընկերուհիների» դիտավորությամբ ծեծի են ենթարկել մի խումբ անձինք, իսկ մինչ այդ վերջիններիցս մեկը բացահայտ հափշտակել է «Սոնայի» պայուսակը, որի մեջ եղել է զգալի չափի` 200 ԱՄՆ դոլար գումար։