Վարդան Պետրոսյանի փաստաբանը բողոք է ներկայացրել դատախազին, որպեսզի ձերբակալման որոշումը փոխվի
Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով տուժած դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբանը Նիկոլայ Բաղդասարյանն է: news.am -ի այս տեղեկությունը հաստատել է նաեւ Փաստաբանական պալատի անդամ, Փաստաբանական դպրոցի տնօրեն, ավտոտեխնիկական փորձագետների միջազգային ասոցիացիայի անդամ, ավտոտեխնիկական փորձաքննությունների միջազգային փորձագետ Նիկոլայ Բաղդասարյանը: Նա նշել է, որ գործում ներգրավվել է այսօր:
Նրանք բողոք են ներկայացրել դատախազին, որպեսզի փոխվի Վարդան Պետրոսյանի ձերբակալման որոշումը, քանի որ, ըստ փաստաբանի, դրա համար անհրաժեշտ հիմքերը բացակայում են, հետեւաբար՝ այն ապօրինի որոշում է: «Դատախազը պետք է բավարարի, օրենքով գրված են ձերբակալման հիմքերը, օրենքով նախատեսված հիմքեր չկան, այն է՝ եթե թաքնվել է նախաքննության մարմնից, հայտնի չէ նրա գտնվելու վայրը կամ գտնվում է այլ տեղանքում»,- ասել է փաստաբանը: Թե ինչով է հիմնավորել նախաքննություն իրականացնող մարմինը Վարդան Պետրոսյանի ձերբակալման որոշումը, փաստաբանը առայժմ չցանկացավ հայտնել՝ հավելելով, որ դեռ պետք է այդ հարցերը համաձայնեցնի իր վստահորդի հետ:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: