
Գեղարքունիքի մարզում Mercedes-ը բախվել է Ford Transit-ին. կա վիրավոր

shamshyan.com-ի փոխանցմամբ` նոյեմբերի 6-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:00 –ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի բնակիչ, 24-ամյա Անդրանիկ Սարգսյանը Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 16-րդ կմ-ին, իր կողմից վարած Mercedes մակնիշի 59 QV 505 համարանիշի ավտոմեքենայով բախվել է իր համագյուղացի, 28-ամյա Գնել Ադամյանի վարած Ford Transit մակնիշի 15 LD 005 համարանիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով Ford Transit-ի վարորդ Գ. Ադամյանը տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: