
Ավտովթար Ալագյազ-Սպիտակ ճանապարհին. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Նոյեմբերի 5-ին, ժամը 13.30-ի սահմաններում, 1967 թ. ծնված Սամվել Մ.-ի վարած «Շեվրոլետ» մակնիշի ավտոմեքենան Ալագյազ-Սպիտակ ճանապարհի 10-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ճանապարհային երթևեկության նշանի երկաթյա սյանը, ինչի հետևանքով ուղևորներ՝ 1957 թ. ծնված Գոհար Գ.-ն, 1950 թ. ծնված Սիլվա Խ.-ն և 1992 թ. ծնված Ելենա Ս.-ն տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն: