Օրենքի սահմանագիծը

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը իր այսօրվա խմբագրականում գրում է.  Եթե տրանսպորտի ուղեվարձը հունվարի 1-ից դառնա 150 դրամ, դա կլինի քաղաքապետարանի սխալ, անարդար, չմտածված որոշում։ Ես դրա դեմ կգրեմ ու կխոսեմ, գուցե կմասնակցեմ դրա դեմ կազմակերպվելիք խաղաղ (ընդգծում եմ՝ խաղաղ) ցույցերին, ես կփորձեմ մարդկանց տեդափոխել խմբագրության մեքենայով, ես կոչ կանեմ բոյկոտել այդ տրանսպորտը (ի դեպ, 60-ականներին այդպես էյ Մարտին Լյութեր Քինգը պայքարում ոասայական խտրականության դեմ, որն, ինչպես հայտնի է, արտահայտվում էր նաեւ տրանսպորտում հատուկ սպիտակների համար նախատեսված «լավ տեղերով»)։ Բայց եթե ես հայտնվեմ այդ տրանսպորտում, եւ ուղեվարձը սահմանված լինի 150 դրամ, ես կվճարեմ 150 դրամ։ Վատ օրենքների դեմ պետք Է պայքարել այդ օրենքները փոխելու պահանջով, ոչ թե այլ օրենքները չկատարելով։ Այստեղ Է, իմ կարծիքով այն սահմանագիծը, որի վրա պետք Է կանգ առնի պետությունը (պետությունը, ոչ թե իշխանությունը) հարգող քաղաքացին։

Ավելի մանրամասն կարդացեք «Առավոտ» օրաթերթում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930