Բաժիններ՝

Վարդան Պետրոսյանն արդեն ձերբակալվածի կարգավիճակում է. նրա հիվանդասենյակը հսկում են ոստիկանները

Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին վթարի ենթարկված Վարդան Պետրոսյանը գտնվում է ձերբակալվածի կարգավիճակում, բայց գտնվում է ոչ թե ԿՊԶ-ում, այլ՝ հիվանդանոցում:

Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է  նրա փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

Նա նշեց, որ երեկ տեսակցել է «Սթրես» կենտրոնում գտնվող Վարդան Պետրոսյանին, հայտնել, որ իր փաստաբանն է: Դերասանի վիճակը համեմատաբար լավ է, չգիտեն դեռ ինչքան կմնա այդ կենտրոնոմ:

«Իր առողջական վիճակը դեռեւս թույլ չի տալիս, որ ինքը ինքնուրույն շարժվի, ինքնուրյուն չի կարող ոչինչ անել՝ հաց ուտել, զուգարան գնալ, դժվարանում է: Պետք է կողմնակի օժանդակություն լինի, որովհետեւ կենսական օրգան է հեռացվել, վերականգնման համար որոշակի ժամանակ է պահանջվում»,- ասել է  Նիկոլայ Բաղդասարյանը:

Նա նշել է , որ Վարդան Պետրոսյանն արդեն կասկածյալ է եւ գտնվում է ձերբակալվածի կարգավիճակում, ոստիկանները հսկում են նրա հիվանդասենյակը: Փաստաբանը շեշտել է , որ նրա ձերբակալման որոշումը ապօրինի է, քանի որ այն չի բխում օրենքից, օրենքով նախատեսված երկու կետերը՝ գտնվելու վայրը հայտնի չէ կամ գտնվում է այլ տեղանքում, բացակայում են:

Քննիչի կողմից կայացված ձերբակալման որոշումը պատճառաբանվում է, թե Վարդան Պետրոսյանը ցանկացել է ցուցմունք տալ փաստաբանի ներկայությամբ, կամ փաստաբանի անունը չի հիշել, մինչդեռ Նիկոլայ Բաղդասարյանի հետ պայմանագիր է կնքել դերասանի քույրը, եւ նորմալ է, որ այդ առողջական վիճակում նա չի հիշել փաստաբանի անունը, եւ ասել է, թե «քույրս կգա, կասի»: «Սուտ է, թե նախաքննական մարմինը չգիտեր՝ ով է իր փաստաբանը, ես անձամբ եմ գնացել իր մոտ, պատճենել Վարդան Պետրոսյանի անձնագիրը, տվել իմ այցեքարտը, հեռախոսահամարները»,- ասաց նա:

Իսկ թե ինչ պետք է լինի նրա ձերբակալման 72 ժամը լրանալուց հետո, կկալանավորեն առանց փորձաքննության եզրակացության, թե ոչ, Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ նման իրավիճակում ստիպում են փորձագետին արագ եզրակացություն տալ, մինչդեռ պետք է հարցաքննեին Վարդան Պետրոսյանին, այդ տվյալները ներկայացնեին փորձագետին, որպեսզի կարողանան պարզել, թե ինչ է եղել, իսկ այսպես միայն մեկ կողմի ցուցմունքներն է ներկայացվել փորձագետին: «Վարդան Պետրոսյանի առողջական վիճակը հնարավորություն չի տալիս երկարատեւ քննչական գործողության մասնակցելու, նա 7 օր ժամանակ էր խնդրել քննիչից, որպեսզի ապաքինվի եւ կարողանա ցուցմունք տալ»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը՝ հավելելով, որ ինքը եւս միջադեպի մասին դեռ չի խոսել իր պաշտպանյալի հետ, քանի որ նրա առողջական վիճակը թույլ չի տալիս:

Ձերբակալման որոշումը փոխելու վերաբերյալ փաստաբանի բողոքին դատախազը պետք է պատասխանի եռօրյա ժամկետում, թեեւ հնարավոր է ավելի վաղ եւս պատասխան ստացվի:

Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս