Պուտինը Հայաստան կայցելի դեկտեմբերի 1-ին կամ 2-ին
Դեկտեմբերի 1-ին կամ 2-ին աշխատանքային այցով Հայաստան կայցելի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը:
Հարցին՝ հստա՞կ է արդյոք Ռուսաստանի նախագահի առաջիկա այցի մասին տեղեկությունը, Ռուսաստանի հայերի միության նախագահը պատասխանել է
– «Այո, ես ինչքան գիտեմ՝ հստակ է, որովհետև Հայաստանի Հանրապետության նախագահը և Ռուսաստանի Դաշնության նախագահը պայմանավորվել են, որ ամսի 2-ին պետք է Ռուսաստանի Դաշնության նախագահը այցելի Հայաստան, 1-ին – 2-ին»:
Այցի շրջանակներում նախատեսված միջոցառումների վերաբերյալ Արա Աբրահամյանը ասաց․ –
«Միջոցառումները, իհարկե, երկու նախագահներն են նախատեսել՝ հանդիպում, քննարկել բոլոր այն խնդիրները, որ վերաբերում է՝ մեր երկու երկրների տնտեսական, քաղաքական և ռազմավարության բոլոր խնդիրները: Հարցեր շատ կան, ես գիտեմ, որ բավականին շատ հարցեր ունի Հայաստանի Հանրապետության նախագահը քննարկելու Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ»:
Աբրահամյանի փոխանցմամբ՝ Երևանում դեկտեմբերի 1-4-ը անցկացվելու է հայ – ռուսական գործարար համաժողով: Նախատեսված է, որ Ռուսաստանի նախագահի ղեկավարած պատվիրակության կազմում լինելու է շուրջ 500 մարդ, այդ թվում նաև՝ ռուսաստանցի գործարարներ:
Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում: