«ATV» հեռուստաընկերությունը տրամադրել են Տիգրան Սարգսյանի՞ն
«Ժողովուրդը» գրում է. Վարչապետ Տիգրան Սարգսյանը փորձում է իր տիրապետությունը հաստատել նաեւ չորրորդ իշխանությունում, պաշտոնավարման առաջին իսկ օրերից նա ձեռնամուխ եղավ տարատեսակ լրատվական կայքեր բացելուն կամ թերթեր ֆինանսավորելուն։ Սակայն ժամանակը ցույց տվեց, որ ամենը բավարար չէ կառավարության արձանագրած ձախողումները կոծկելու եւ սեփական PR-ն անելու համար։ Եվ հիմա, ըստ «ժողովուրդի» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների, վարչապետի վերահսկողության տակ Է անցել «ATV» հեռուստաընկերությունը։ Թերթի տեղեկություններով՝ վերջերս Տ. Սարգսյանը Սերժ Սարգսյանին դժգոհել է, թե ԲՀԿ-ն, Գ. Ծառուկյանն ու նրա խնամի Հովիկ Աբրահամյանը «Կենտրոն» հ/ը-ով իրեն լրատվական «տեռորի են ենթարկում», իսկ իշխանական լրատվամիջոցները «պատշաճ» ձեւով չեն հակազդում։ Իր ունեցած ռեսուրսներն Էլ բավարար չեն արդյունավետ հակաքարոզչության համար։ Եվ ահա Ս. Սարգսյանը փորձել Է լուծել այդ հարցը։ Որոշվել է «ATV»–ն հանձնել վարչապետի կառավարմանը, որպեսզի նրա թիմը զբաղվի Տ. Սարգսյանի PR-ով։ Լուրի իսկությունը «Ժողովուրդը», իհարկե, փորձել է ճշտել վարչապետի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանից։ Սակայն նա, ինչպես միշտ, ողջ օրվա ընթացքում չի պատասխանել թերթի հեռախոսազանգերիև։ Իսկ կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սուսաննա Տոնոյանն էլ ասել է, թե իրեն նման տեղեկություններ հայտնի չեն։
Կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում: