Սուրեն Խաչատրյանը` նոր պաշտոն ստանալու մասին. shamshyan.com
Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը` Լիցկան, չի բացառում, որ առաջիկայում պաշտոն կստանա:
Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Սուրեն Խաչատրյանը՝ արձագանքելով մամուլում տեղ գտած այն տեղեկություններին, թե հնարավոր է, որ ինքն առաջիկայում նշանակվի Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնում: Միաժամանակ ավելացրեց.
«Մեծերը մի լավ խոսք ունեն: Ասում են՝ աչքս տեսնի: Այս պահին դեռ նման առաջարկ չեմ ստացել»:
Սուրեն Խաչատրյանը նաեւ ասաց, որ նման առաջարկ լինելու դեպքում չընդունելու խնդիր չունի: «Որ բնագավառում իշխանությունը նպատակահարմար գտնի, այն բնագավառում էլ պատրաստ եմ ծառայել մեր երկրին»,- ասաց նա:
Մանրամասներն՝ այստեղ