Բաց պատուհանից ներս մտածը ձերբակալվեց
Ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 1962 թ. ծնված Սոնյա Ա.-ի բնակարանից գողություն է կատարվել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հուլիսի 25-ից օգոստոսի 30-ն ընկած ժամանակահատվածում, բաց պատուհանից մտնելով Սոնյա Ա.-ի տուն` գողացել են մագնիտոֆոն, ալեհավաքի կարգավորիչ և 100 մ պլաստմասսե խողովակ` պատճառելով 200.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Իջևանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1983 թ. ծնված Կարեն Բ.-ն:
Գողոնը հայտնաբերվել և առգրավվել է:
Կարեն Բ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ Ոստիկանություն