
Ախուրյանն այսուհետ հանգստի գոտի կունենա (տեսանյութ)

tsayg.am-ը գրում է. Սեպտեմբերի մեկին տոնական էր նաև Ախուրյանը: Առիթը ոչ միայն Գիտելիքի օրն էր, այլ նաև նոր հանգստի գոտու բացման արարողությունը: Հետերկրաշարժյան տարիներից մինչ օրս համայնքը զբոսայգիներ ու պուրակներ չի ունեցել: Երեխաների հանգստի կազմակերպման համար համայնքի բնակիչները հասնում էին Գյումրի:
Ախուրյանցիները տոնական միջոցառմամբ են նշել վերջին շրջանի ձեռքբերումներն ու խոսել առաջիկա անելիքների մասին: