
Ադրբեջանցիները ցուցադրել են սահմանը հատած հայ գերու մասին տեսանյութ

Ինչպես տեղեկացնում է ANS ադրբեջանական հեռուստաալիքը, օգոստոսի 26-ին Ադրբեջանի սահմանը հատած ՀՀ քաղաքացի Սարգիս Անանյանը բուժվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հոսպիտալում:
Նրա հետ հանդիպել է հեռուստաընկերության լրագրողը: Նշվում է, որ Անանյանն իր մասին լրագրողին պատմել է հայերենով՝ թարգմանչի օգնությամբ: