Էլեկտրոնային շտեմարան՝ Սևանի համար

Առաջիկայում կստեղծվի Սևանա լճի ջրհավաք ավազանի մշտադիտարկումների տվյալների միասնական էլեկտրոնային շտեմարան, որտեղ կհավաքագրվեն ավազանում իրականացվող բոլոր մշտադիտարկումների արդյունքները: Այս մասին որոշում ՀՀ կառավարությունը նախատեսում է ընդունել առաջիկա՝ սեպտեմբերի 4-ի նիստում: Շտեմարանի ստեղծման համար կառավարությունը ծրագրում է ծախսել 5 մլն դրամ:

Նախատեսվում է, որ մասնագիտական կառույցի կողմից հատուկ ծրագրի միջոցով ստացված տվյալների մշակման արդյունքում կկազմավորվի գիտական շտեմարան, որի հիման վրա կմշակվեն ու կիրականացվեն Սևանա լճի հիմնահարցերի լուծմանն ուղղված միջոցառումները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930