
Ավտոմեքենան ընկել է Աղստև գետը

Դեկտեմբերի 23-ին, ժամը 07.25-ին տեղեկություն է ստացվել, որ միջպետական Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան – Իջևան 11-րդ կմ-ի մոտակայքում մեքենա է ընկել Աղստև գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ավտոմեքենան դուրս բերելու համար ամհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն