
Կարգին Հայկոն Պրահայից գալիս է Երեւան՝ բողոքի ցույցին մասնակցելու

Դերասան Հայկ Մարությանը` Կարգին Հայկոն, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պրահայում լիքը գործ ունեի, պետք է մի շաբաթից գայի, բայց տոմսս փոխել եմ ու վաղը գալիս եմ, որ բողոքի ցույցին մասնակցեմ:
Մեր պետության համար, մեր երեխաների համար, մեր ծնողների համար եւ ինչու չէ մեր թասիբի համար: Հ,Գ. Գազի գինը թանկ է հերիք չէ, ինքնաթիռի տոմսի գինն էլ վրեն պլյուս եղավ: Այնպես որ՝ այ էս դեմքով գալիս եմ»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 23-ին, Ազգային ժողովում քվեարկվելու է ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ կնքված համաձայնագիրը, ինչի կապակցությամբ էլ բողոքի ակցիա է նախատեսված: