Բաժիններ՝

Անի Երանյանը վթարի հետևանքով ուղեղի ցնցում է ստացել

Հրապարակել էր, որ վթարի է ենթարկվել դերասանուհի Անի Երանյանը: Դեպքը տեղի է ունեցել երեկ Արշակունյաց պողոտայում: Վթարից հետո երկու վարորդներն էլ հայտնել են, որ առողջական  գանգատներ չունեն և չեն դիմել բժշկի:

Այսօր, սակայն, Անին դիմել է բժշկի և պարզվել է , որ դերասանուհին ուղեղի թեթև ցնցում է ստացել: ESem.am-ի հետ զրույցում Անին ասել է, որ իրեն լավ է զգում, իսկ ուղեղի ցնցման բացասական հետևանքներից խուսափելու համար կհետևի բժշկի խորհուրդներին: «Որոշ նշանակումներ են արել, բացի այդ, մի քանի օր պետք է պառկեմ»,- ասաց դերասանուհին և հավելեց, որ իրեն առաջարկել են հիվանդանոցում պառկել, սակայն հրաժարվել է՝ նախընտրելով տանը պառկել:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031