
«Աշտարակ-կաթի» գործարանում խողովակից առաջացել է արտահոսք` գոլորշու տեսքով

Դեկտեմբերի 23-ին, ժամը 06.19-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դրոյի փողոցի թիվ 13 հասցեում՝ «Աշտարակ-կաթի» գործարանում խողովակից առկա է արտահոսք, որն ուղեկցվում է տարօրինակ ձայնով:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ գործարանի կաթսայատնից դուրս եկող շրջանառող տաք ջրի խողովակը ցածր ջերմաստիճանի հետևանքով վնասվել է, ինչից առաջացել է արտահոսք` գոլորշու տեսքով:
Դեպքի մասին տեղեկացվել է ԵՔՎ ՕԿԿ օպերատիվ հերթապահը, 1-04 ծառայության կարգավար-օպերատորը, Երևանի ՀՏԱՏ պետը: