Բաժիններ՝

Վիճարկվում են օտարերկրյա պետության դատարանի վճռի ճանաչման պայմանները և մերժման հիմքերը

«Փաստինֆո»-ի փոխանցմամբ` դեկտեմբերի 24-ին Սահմանադրական դատարանը քննության կառնի քաղաքացի Գարեգին Հովսեփյանի դիմումի հիման վրա գործը: Դիմողը վիճարկում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 499.9-րդ հոդվածի՝  օտարերկրյա պետության դատարանի դատավճռի ճանաչման պայմանները և մերժման հիմքերը, սահմանադրականությունը:

Դիմողի կարծիքով՝ վիճարկվող հոդվածի դրույթները հակասում են Սահմանադրությանն այնքանով, որքանով վերաբերում են օտարերկրյա պետությունների դատավճիռների ճանաչմանը՝ պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող  օրենքին հետադարձ ուժ տալու առումով:

Դիմողը խնդրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 499.9-րդ հոդվածի դրույթները ճանաչել Սահմանադրության 22-րդ և 42 –րդ հոդվածներին հակասող և անվավեր:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031