
Առինջում թոնրատուն է այրվել. 3-ամյա փոքրիկը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Դեկտեմբերի 23-ին, ժամը 03.44-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի գյուղապետարանի մոտակայքում այրվում է թոնրատուն:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մաշտոցի պողոտայի Գ. Պ.-ին պատկանող թիվ 41 շինությունում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.11-ին, մարզվել՝ 04.49: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը՝ 30 քմ և կենցաղային իրեր:
Հրդեհի հետևանքով Ք. Ա.-ը (ծնվ. 2010թ.) դեմքի և ձեռքերի շրջանում ստացել է տարբեր աստիճանի այրվածքներ և հոսպիտալացվել «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն«: Բժիշկները տուժածի վիճակը գնահատել են միջին ծանրության: