Մանրամասներ` վթարի ենթարկված Անի Երանյանի առողջական վիճակից
Վթարի ենթարկված դերասանուհի Անի Երանյանի մոտ որեւէ լուրջ առողջական խնդիր չի հայտնաբերվել:
Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել են «Նաիրի» բժշկական կենտրոնից:
Հիվանդանոցից հայտնել են, որ դերասանուհին դիմել է ամբուլատոր օգնության համար, նրան համակարգչային տոմոգրաֆիա է արվել, նյարդաբանի կոնսուլտացիա, առաջրկվել է հոսպիտալիզացիա, ինչից նա հրաժարվել է եւ ստորագրել ու հեռացել է հիվանդանոցից: «Նաիրի» բ/կ-ից նաեւ հայտնեցին, որ նրա մոտ որեւէ լուրջ խնդիր չի հայտնաբերվել:
Անիի մտերիմներից էլ կայքին հայտնի է դարձել, որ դերասանուհու մոտ թեթեւ ցնցում կա, նա այսօրվա նկարահանումները հետաձգել է:
Ոստիակնույթունից հայտնել են, որ Mercedes-ի վարորդի ինքնությունը դեռ չի պարզվել, դեպքի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում:
Մանրամասները այստեղ`