Քննիչը քաղաքացուհուն ծեծելու գործի բացատրությունները անհետևանք է թողել
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ՔՕ 118-րդ հոդվածի հատկանիշներով ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում հարուցված քրեական գործը:
Քաղաքացուհի Գ. Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2013թ. մայիսի 11-ին` ժամը 22.00-ի սահմաններում, Երևան քաղաքի` իրենց բնակարանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Ա. Ս.-ն բռունցքով հարվածել է աջ այտին և պատճառել ֆիզիկական ցավ:
2013թ. հոկտեմբերի 1-ին Գ. Մ.-ի որդին նույն բաժնում հողորդում է տվել այն մասին, որ վիճաբանության ժամանակ Ա. Ս.-ն բռունցքով հարվածել է նաև իրեն և պատճառել ֆիզիկական ցավ:
Տուժող Գ. Մ.-ն իր ցուցմունքով հայտնել է, որ 2013թ. մայիսի 13-ին Մալաթիայի բաժնում լրացուցիչ բացատրություններ է տվել, սակայն երբ հետագայում իմացել է, որ նյութերը թողնվել են անհետևանք, պահանջել է դրանց պատճենները և պարզել, որ իր գրած լրացուցիչ բացատրությունները բացակայում են:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ Հատուկ քննչական ծառայություն