ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել ձմեռային անվադողերով և միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Պարզվել է, որ Գայի արձանի մոտակայքում, դեռևս չբացահայտված հանգամանքներում, «ՎԱԶ-2106» մակնիշի 02SU604 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի մասից, բախվել էլեկտրասյանը:
«Եզրագծից այն կողմ» եւ մի շարք այլ ֆիլմերում նկարահանված, «32 ատամ» ակումբի, թիվ 32 թատրոնի դերասաններից Կարեն Մկրտչյանին դեկտեմբերի 26-ի գիշերը անհայտ անձի կողմից վնասվածք հասցնելու դեպքի առթիվ դեռ քրեական գործ չի հարուցվել:
Ոստիկանությունը միշտ քաղաքացու կողքին է և ունենալով նույնպիսի հանրային զորակցություն՝ ավելի արագ ու արդյունավետ կիրականացնի նախանշված բարեփոխումները:
Դեկտեմբերի 28-ին, ժամը 20.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մասիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ ՓՋ-ն: Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհին` Երևան-Երասխ 4-րդ կմ-ում, դեռևս չբացահայտված հանգամանքներում Հ. Խ.-ի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի 26ՏՏ389 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «ԴԱՖ» մակնիշի 08K6609 պետհամարանիշի ավտոմեքենային, […]
Կոլեգիայի նիստում ներկայացվել են նաեւ հանրապետության համայնքների սեփական եկամուտների հավաքագրման 2013թ. կատարողականի նախնական տվյալները: Նշվել է, որ համայնքների սեփական եկամուտների հավաքագրման առումով դրական դինամիկա է արձանագրվել: 2013թ. ամփոփ ցուցանիշները կներկայացվեն 2014թ. սկզբին:
2013 թ. դեկտեմբերի 17-ին ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Ստեփանակերտի նստավայրում հրապարակեց ՀՀ զինված ուժերում 2012 թ. սեպտեմբերի 6-ին, ըստ նախաքննության վարկածի, զորամասի հրաձգարանի խրամաբջիջում ինքնասպանություն կատարած Հայկ Կալեյանի գործով վճիռը:
Արարատյան դաշտավայրի մինչեւ 8 հազար գյուղացիական տնտեսությունների համար ոռոգման շրջանում պահանջարկի բավարարման հետ կապված դժվարություններ են առաջանում:
Դեկտեմբերի 28-ին, ժամը 15.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 9 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է. ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ժամը 17:00-ի սահմաններում, Գավառ-Նորատուս ճանապարհին բախվել են Նորատուս գյուղի բնակիչներ Հարություն Փինաջյանի վարած Lexus մակնիշի 34 ՏP 444 համարանիշի Սաշիբեկ Գրիգորյանի վարած Mercedes մակնիշ 09 ՏՍ 998 համարանիշի և դեռևս անհայտ վարորդի կողմից վարած BMW մակնիշի 05 ՕL 426 համարանիշի ավտոմեքենաները:
Հարցումն իրականացվել է Երևանում, 1066 մարդու շրջանում, դեկտեմբերի 4-12-ը: Հարցվածների 66 տոկոսը դրական է գնահատել Երևանի քաղաքապետարանի աշխատանքը:
Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր- Նավուր ճանապարհից 17:00-ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ՝ բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են շնորհակալագրերով.
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը որոշմամբ՝ Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ՀՀ նախագահի մրցանակներ են շնորհվել:
Պարգևատրվել է նաև աշխատակազմի բնապահպանական ռազմավարական ծրագրերի ու մոնիթորինգի վարչության ռազմավարական ծրագրերի ու մոնիթորինգի բաժնի գլխավոր մասնագետ Ջուլիետա Վազգենի Ստեփանյանը:
2014 թվականը թող լինի միասնության ու հավատի տարի: Թող մեզանից յուրաքանչյուրն առաջնորդվի այն պարզ գիտակցությամբ, որ ուժեղ, հզոր հայրենիք ունենալը մեր բոլորիս նպատակն է: Մաղթում
Այսօր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ խորհրդարանում ընդունելության էր հրավիրել: Ներկա էին ոչ միայն խորհրդարանում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչները, այլև` պատգամավորներ:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը որոշել է՝ բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Մերի Իլյիչի Հարությունյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 28-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնի բարեկամների խորհուրդը Ամանորին ընդառաջ Արտաշատում և Մասիսում կազմակերպել էր տոնական միջոցառում:
Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերով խորհրդի անդամ «Ակտիվ երիտասարդ քաղաքացիների նախաձեռնություն» հասարակական կազմակերպության առաջարկությամբ անցկացված «Բանավեճի ակումբն» ամփոփեց առաջին խաղաշրջանի արդյունքնրը:
Եվս մեկ տարի պատմության գիրկն է անցնում։ Այն մեզ համար լարված աշխատանքի տարի էր: Բուժաշխատողների մեր մեծ բանակի զօր ու գիշեր նվիրված աշխատանքի շնորհիվ բազմաթիվ կյանքեր փրկվեցին, շատ-շատերի առողջությունը վերականգնվեց վիրահատական կամ բժշկական այլ միջամտության շնորհիվ։
Դեկտեմբերի 28-ին, ժամը 13.29-ին Լոռու մարզպետարանից գրություն է ստացվել առ այն, որ Ծաղկաշատ գյուղում առկա է քարաթափման վտանգ: Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն:
Երևանի քաղաքապետին կից առողջապահության, սոցիալական հարցերի և սպորտի խորհրդի նիստը վարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը։ Նիստի օրակարգային հարցը վերաբերել է 2014 թվականին Երևան քաղաքում թեքահարթակների կառուցման մինչմրցութային հարցերի հաստատմանը։
Արգելել են լրագրողների մուտքը` սխալ են արել. իրենք իրենց են ստվերել: Իրենց գործը, իրենց մտադրությունը ինչի՞ են թաքցնում հանրությունից: Դա հո գաղտնիք չի՞: Ես դատապարտում եմ ու փորձելու եմ անպայման ինչ-որ ձևով պարզել:
Երևանի Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր քննվում է Շանթ Հարությունյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու մասին քննիչի միջնորդությունը:
Սույն անեկդոտը մեծ մասսայականություն է վայելում ՀՀԿ-ականների շրջանում։ Այն օրեր առաջ Աժ-ում լրագրողներին պատմել է հանրապետական բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։
Հայտնի միտինգ ցրող, միտինգավորների հետ հավերժ «բլիժնի բոյի» մեջ գտնվող Վալերի Օսիպյանն անկեղծության մի պահի` նեղ միջավայրում, անդրադառնալով միտինգավոր ակտիվիստուհուն համբուրած ոստիկանի արարքին, ասել է` բա մեր ջանը քա՞ր է, բա գիտեք հե՞շտ է, սաղ օրը էդ ակտիվիստուհիներին աջ ենք բրթում-ձախ ենք բրթում:
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը երեկ ամփոփելով անցնող տարին խոսել է նաև «Գեոթիմ» ընկերության կողմից Ամուլսարի ոսկու հանքի շահագործման մասին և նշել, որ Ամուլսարի ծրագիրը կարող է լինել լավագույն ծրագիրը աշխարհում, քանի որ ներդրումները լավագույնն են, իրականացվող աշխատանքներն էլ իրականացվում են համապատասխան նորմերով: