Բաժիններ՝

Ադրբեջանում արձակուրդի մեկնած զինծառայողը մահացել է ավտովթարի հետևանքով. razm.info

Ադրբեջանի կենտրոնական Քյուրդամիրի շրջանում նույն շրջանի բնակիչ Ռզաև Բաբա Հուսեյնաղա օղլուն «ԳԱԶ 2410» ավտոմեքենայի կառավարումը կորցրել է և հարվածել արձակուրդ մեկնած զինծառայող, 1996-ին ծնված Աթաև Ռաշադաղա Յաշար օղլուին։

Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը, զինծառայողը ստացած վնասվածքներից տեղում մահացել է, ավտոմեքենայի վարորդին տեղափոխել են Քյուրդամիրի կենտրոնական հիվանդանոց։

Հայտնի է նաև, որ Աթաևը զորակոչվել էր Քյուրդամիրի շրջանից 7 ամիս առաջ և ծառայություն էր անցնում Բաքվի զորամասերից մեկում։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այս պահի դրությամբ չի արձագանքել միջադեպին։

Նկատենք, որ հետևելով ադրբեջանական բաց աղբյուրների տվյալներին՝ 2014-ի հուլիս ամսվա ընթացքում հայտարարվել է ադրբեջանական զինուժի 5 կորստի մասին։

razm.info

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031