Ես չեմ սիրում, երբ խոսում են իմ մասին: Սիրում եմ միայն աշխատել և գործ անել: Երբ տարիներ առաջ ինձ պարգևատրեցին Նանսենի շքանշանով, ես այդ պահին տանն էի և բնավ տեղյակ չէի այդ մասին: Ես շքանշանների չեմ սպասում, ես պարզապես աշխատում եմ:
Դեկտեմբերի 24-ին, ժամը 11.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1994 թ. ծնված Քրիստինե Ա.-ն և հայտնել, որ իր ծանոթը գողացել է 70.000 դրամ:
ՀՀ կառավարությունն իր ավելի վաղ ընդունած «Աշտարակ քաղաքում «Նոր Հալեպ» թաղամասի կառուցմանն աջակցելու մասին» որոշման մեջ կատարել է փոփոխություն և լրացումներ, որոնց նպատակն է աջակցել «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ին` նշված թաղամասում կառուցվող բնակելի տների (բնակարանների) հատկացման և հատուցման կարգի մշակման հարցում` առաջարկելով որոշակի սկզբունքներ:
Դեկտեմբերի 25-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողները Կոմիտասի պողոտայի թիվ 4 հասցեի մոտից, շորթում կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1968 թ. ծնված Կարեն Խ.-ին:
«Էսպիսի բան ոչ մի պաշտպանության ընթացքում, պատմության մեջ ոչ մի անգամ չի եղել, որ գան…»,- նշեց ռեկտորը: Լրագրողների դիտարկմանը, թե պաշտպանողը քաղաքապետ է, Աթոյանն այսպես արձագանքեց. «Պարոն Մարգարյանը ձեզ համար է քաղաքապետ, մեզ համար նա շարքային քաղաքացի է: Էսպես շոու սարքե՞լ… գնացե՛ք: Դուք եք խախտել օրենքը»:
Դեկտեմբերի 24-ին, ժամը 03.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով Ծղուկ գյուղից շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 1966 թ. ծնված Սպարտակ Ս.-ին և 1981 թ. ծնված Էդիկ Ս.-ին:
Հիմնականում բարդություն չզգացի, որովհետև 8 տարի է՝ այս համակարգի մեջ եմ` տեղական ինքնակառավարման: Վերջին երկու տարին որպես Երևանի քաղաքապետ, վերջին չորս տարին որպես քաղաքապետի առաջին տեղակալ, երկու անգամ ընտրվել եմ թաղաքային համայնքի ղեկավար և, բնականաբար, սրանք այն հարցերն են, որոնք իմ առաօրյա աշխատանքն են: Իմ փորձը, որն այսքան տարի ձեռք եմ բերել, փորձեցի հանձնել թղթին:
ՀՀ կառավարությունը այսօր հաստատել է ինտերնետ ցանցում պետական մարմինների պաշտոնական կայքերին ներկայացվող նվազագույն պահանջները, որոնք ընդգրկում են տեղեկատվական և տեխնոլոգիական բաղկացուցիչների պահպանումն ու ապահովումը
Հատուկ քննչական ծառայության վարույթում հանցակազմի բացակայության հիմքով կարճվել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ քննիչի կողմից քաղաքացի Ե. Խ.-ին սպանության սպառնալիք տալու դեպքի առթիվ ՀՀ ՔՕ 137 հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը:
Հանրապետության հրապարակի մասին են հիմա խոսում, չգիտեմ` ինչո՞վ են մտածում, որ ուզում են Թամանյանի գծած հրապարակը վերակառուցել: Դուք խոսել եք նաև արտագաղթի մասին: Ես ուզում եմ ասել` չփակեք Երևանի ճանապարհը միայն նրա համար, որ մարդիկ մարզերից չգան Երևան: Չանե՛ք դա` դա դավաճանական կլինի Երևանի նկատմամբ:
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում փոփոխություններ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և հիմնական կենսաթոշակի չափը սահմանել 14 հազար դրամ, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը առաջին 10 տարվա համար` 700 դրամ, 10 տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա համար` 450 դրամ:
Այսօր ժամը 15։30-ի սահմաններում նույն վայրում՝ Սախարովի հրապարակում, տեղի են ունեցել երկու տարբեր ավտովթար։
Որոշ լրատվամիջոցների դժգոհություններին ի պատասխան ուզում եմ հարցնել: Հայաստանում տարեկան միջինը 500 պաշտպանություն է լինում: Եթե «գիտության ջահակիր» եք, ապա քանիսին եք ցանկացել մասնակցել և լուսաբանել:
Ժամը 03:50-ի սահմաններում նշված կենտրոնից ահազանգել էին ոստիկանության Նոր Նորքի բաժին և հայտնել, որ «ուղեղի ցնցում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ:
Դեկտեմբերի 26-ին, ժամը 15.28-ին ահազանգ է ստացվել, որ Վայք-Սարավան ավտոճանապարհին երկու բեռնատար ավտոմեքենաներ շրջվել են ձորը. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի թեմային, որը նախատեսվում է քանդել։ Տիգրան Սարգսյանն ասել է, որ այդ շենքը ճարտարապետական օրիգինալ կառույց է, որը թեպետ հուշարձանների շարքում ներառված չէ, սակայն ճարտարապետները համարում են այն արժեքավոր ժառանգություն:
Դեկտեմբերի 26-ին, ժամը 13.46-ին ահազանգ է ստացվել, որ Մարգարյան փողոցի թիվ 14 շենքի 1-ին մուտքի 1-ին հարկի բնակարաններից մեկից ծուխ է դուրս գալիս:
Երգչուհի Շուշան Պետրոսյանի առողջական վիճակը լավ է. նա արդեն դուրս է գրվել «Նաիրի» բժշկական կենտրոնից: Այս մասին 168.am-ի հետ զրույցում քիչ առաջ ասաց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Անատոլի Գնունին:
Տնտեսագիտական համալսարանում այս պահին լարված իրավիճակ է: Շուրջ 100 ուսանողները շղթա կազմած արգելում են լրագրողներին մոտենալ համալսարանի այն լսարանին, որտեղ այս պահին տեղի է ունենում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտպանությունը:
Նշված խումբը քննություն է անցկացնելու դեկտեմբերի 24-ին Դիլիջանում հնչած կրակոցների հետևանքով մահացած 2 երիտասարդների փաստով:
«Պարզվում է՝ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը` Դերոն, չի ուզում պաշտոնական փաստաթղթերում ճանաչել իր որդուն՝ Աժ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանին։
«2013-ի հունվարի 2-ին «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացած Լիա Միսակյանի հայրը՝ Գեորգի Միսակյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ շուրջ 11 ամիս պայքարելուց, փորձաքննության արդյունքները 2 անգամ բողոքարկելուց հետո փաստաթղթերով ապացուցել է, որ «Արաբկիր» բ/կ-ի բժիշկներն են եղել իր դստեր մահվան պատճառը։
«Պատգամավոր Մհեր Սեդրակյանը այժմ Հայաստանում չէ։ Նա կվերադառնա Նոր տարուց հետո, սակայն նրա «տղաները», հավանաբար, օլիգարխ-պատգամավորի հրահանգն ունենալով, չեն թողնում, որ կայարանամերձ շուկայի տերը՝ Գառնիկ Արշակյանը և նրա կինը մտնեն տարածք։
«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծում նշվում է, որ Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրվող սոցիալական գովազդի, ինչպես նաև մշակութային և սպորտային հեռուստահաղորդումների ցուցադրման ժամանակ հովանավորների մասին հիշատակումը եթերային մեկ ժամվա ընթացքում չպետք է գերազանցի 90 վայրկյանը»:
Դեկտեմբերի 26-ին, ժամը 08.10-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորումով Արմավիրի բժշկական կենտրոն են տեղափոխվել Արմավիր քաղաքի Հանրապետության 2-րդ նրբանցքի թիվ 37 տան բնակիչներ՝ 1984 թ. ծնված Ա. Թ.-ն, 2002 թ. ծնված Վ. Գ.-ն և 1950 թ. ծնված Դ. Գ.-ն:
Ինչպես տեղեկացրել էինք` դեկտեմբերի 24-ին, ժամը 16.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 1980 թ. ծնված Նավասարդ Աբգարյանը և 1979 թ. ծնված Արտավազդ Թամրազյանը:
Բնակիչներն այս պահին թակում են դռները՝ պահանջելով բացել այն եւ պատասխանել իրենց հարցերին։ Տեսնելով, որ դռները չեն բացում եւ դրսում սաստիկ ցուրտ է, բնակիչները ձվերով հարվածեցին ապակիներին։
Ֆիզիկական անձի ներկայությունը պարտադիր պայման է, քանի որ անձն իր ստորագրությամբ պետք է հաստատի հաղորդումը, ինչպես նաև, դրա վերաբերյալ կազմվող արձանագրությունը պետք է ստորագրի հաղորդումն ընդունող պաշտոնատար անձը:
«Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը հացադուլ է հայտարարել:
Կայազորային կլինիկական հոսպիտալում նոյեմբերի 2-ի երեկոյանտեղի ունեցած միջադեպի գործով «Նուբարաշենի» հոգեբուժարանում գտնվող Դավիթ Մարկոսյանը դուրս է եկել այդ հաստատությունից: