ԱրՊՀ-ում բացվեց Մհեր Ջուլհաճյանի անունը կրող լսարան

aparaj.am-ը գրում է. Այսօր Արցախի պետական համալսարանում բացվեց արցախյան ազատամարտում զոհված սփյուռքահայ ազատամարտիկ, դաշնակցական Մհեր Ջուլհաճյանի անունը կրող լսարան:

Լսարանը վերանորոգվել և կահավորվել էր Մեծ Բրիտանիայում բնակվող դաշնակցական Սևան Արթինի ջանքերով: Ով այս անգամ Արցախ էր բերել նաև Լոնդոնի Հոմենեթմենի պատանիներին, ովքեր ներկա էին նաև լսարանի բացմանը:

Ինչպես նշեց Սևան Արթինը այս տարի մարտին ժամանելով Արցախ տեղեկացավ նախաձեռնության մասին և, քանի որ Մհեր Ջուլհակյանը եղել էր իր խմբապետն ու ավագ ընկերը ցանկացավ նրա առջև ունցեած իր հսկա պարքի մի փոքր մասը փոխհատուցել և որոշեց ոչ թե արձան կանգնեցնել, այլև հենց լսարան անվանակոչել նրա անունով, որպեսզի մարդիկ կարողանան օգվեն այդ ամենից:

Բացման հանդիսավոր արարողությանը ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը հանդես եկավ ողջունի խոսքով: Այնուհետև ելույթ ունեցավ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերով փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, ով ներկաներին ներկայացրեց Արցախի ազատագրական պայքարի պատմությունն ու կարևորությունը:

Ներկա էին նաև ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, ԿԿ անդամներ և այլոք:

Տեսանյութեր

Լրահոս