Հաշվարկվել է 1.66 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս

ՀՀ բնապահպանության նախարարությունը բնապահպանական նորմերի խախտման դեպքերի քննության արդյունքում կայացրել է 1.55 մլն դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 21 որոշում և հաշվարկվել է 1.66 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

ՀՀ բնապահպանության նախարարության՝ 21–25.07.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.55 մլն դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 21 որոշում և հաշվարկվել է 1.66 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես` Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի անտառհատման չորս գործի քննության արդյունքում երեք ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշումներ և հաշվարկվել է 213.0 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատումների երկու գործի քննության արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում:
Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցները մեքենայով առանց անթափանց ծածկոցի հանքանյութի տեղափոխման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացրել է 50.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում, իսկ Լոռու տարածքային բաժնի աշխատակիցները՝ երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացրել է 100.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում:
Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերած հողերի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 50.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.0 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կենսապաշարների, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 50.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Ընդերքի բնապահպանական վերահսկողության բաժնի կողմից երկու տնտեսվարողների մոտ իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների համար կայացվել է 300.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 1.3 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված երեք և բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման մեկ դեպքի գործերի քննության արդյունքում չորս ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 400.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ: Հաշվարկվել է 16.8 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների հայտնաբերած նույնատիպ խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 45.6 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ Կենսապաշարների, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 100.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 60.0 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արմավիրի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված ձկան ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավվել է 10գծմ ձկնորսական ցանց:
Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային և տարեկան վարչական վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Արագածոտնի տարածքային բաժնի կողմից մեկ տնտեսվարողի նկատմամբ կիրառվել է 50.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 1.85 մլն դրամ գումար:

Տեսանյութեր

Լրահոս