Բաժիններ՝

Նոր մանրամասներ՝ Երևանում տեղի ունեցած ողբերգական վրաերթից. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գոռ Թադևոսյանի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ քր-օրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Ինչպես հայտնումէ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը նշված քրեական գործը հարուցվել է երեկ հուլիսի 28-ին Երևանի Հրաչյա Քոչար փողոցում տեղի ունեցած վրաերթ-վթարի փաստով:

Ինչպես հայտնումէ ֆոտոլրագրողը, պարզվել է, որ Երևանի բնակիչ 21-ամյա Մարզպետ Քոչարյանը իր վարած Range Rover մակնիշի 34 PR 034 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն Հրաչյա Քոչար փողոցի բնակիչ 58-ամյա Համլետ Իգիթյանին, վրաերթի հետևանքով Հ. Իգիթյանը տեղում մահացել է:

Պարզվել է նաև, որ երբ Range Rover-ը հարվածել է Իգիթյանին վերջինս շպրտվել է և ընկել 45-ամյա Արմոնդ Հաղվերդյանի վարած Kia մակնիշի 272 US 21 համարանիշի ավտոմեքենայի վրա, իսկ այդ ընթացքում նշված հատվածում բախվել են 25-ամյա Արման Թորգոմյանի վարած ВАЗ 2109 մակնիշի 33 PU 071 համարանիշի և 51-ամյա Գառնիկ Հախվերդյանի վարած ВАЗ 21110 մակնիշի 34 SV 577 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի վայրում հավաքվածները արդարաձիորեն բարձրաձայնում էին, որ նշված հատվածում վրաերթեր հաճախակի են լինում քանի որ ճանապարհին բացակայում են գծանշումները և ճիշտ կլինի որպեսզի պատկան մարմինները այդտեղ կառուցեն վերգետնյա կամուրջ, ինչը հնարավորություն կտա հետիոտնին ապահով և անվտանգ հատել փողոցը:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս