Բաժիններ՝

Ի պաշտպանություն Լ. Հայրապետյանի բողոքի երթը դեպի ՌԴ դեսպանատուն չի կայանա

Քիչ առաջ պարզ դարձավ, որ հուլիսի 31-ին նախատեսված բողոքի միջոցառումը եւ երթը՝ ի պաշտպանություն արցախահայ գործարար, Մոսկվայում կալանավորված Լ. Հայրապետյանի, չի կայանա: Այս մասին տեղեկանում ենք «Ազատություն Լեւոն Հայրապետյանին» ֆեյսբուքյան էջից:

Նախաձեռնության հեղինակները բացատրում են այսպես, որ ոչ թե դադարեցնում, այլ ժամանակավորապես հետաձգում են բողոքի գործողությունները եւ այդ քայլին գնում են Լ. Հայրապետյանին մտերիմ մարդկանց հորդորով, որպեսզի չվնասեն գործարարին:

Հայտարարությունում ասվում է.

«Հարգելի՛ հայրենակիցներ,
շնորհակալ ենք բոլոր մեր խմբակիցներին և բոլոր այն հայերին, ովքեր իրենց աջակցությունն ու մասնակցությունն էին հայտնել երթի անցկացմանը, սակայն Լևոն Հայրապետյանին ավելի մոտ կանգնած մարդկանց հորդորներով ստիպված ենք, մեր հայրենակցի շահերը չվտանգելու միտումով երթը չեղյալ համարել անորոշ ժամանակով:

Հարգարժան հայեր խնդրում ենք չոգեկոտրվել և սպասել «Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի» շտաբի հրահանգներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031